Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 249-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2013 թվականի N 304-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 249-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տալու կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» N 249-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. ապրիլի 3

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 14-ի N 304-Ն որոշման

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

փետրվարի 2-ի N 249-Ն որոշման

Ձ Ե Վ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն իրավական ակտով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` նախարարություն) փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների, ինչպես նաև նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողների համազգեստի ձևը:

II. ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ

2.1. Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշան

Փրկարարական ծառայության միասնական տարբերանշանը` վահանաձև, խորհրդանշում է փրկարար ծառայությունը: Վերին մասում 12 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆ» և անգլերեն թարգմանությամբ` «ARMENIA» բառերը: Ստորոտում կամարաձև, 10 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն թարգմանությունը` «RESCUE SERVICE» (նկար 1): Կարվում է ձախ թևքի վրա:

2.2. Ութաթև մետաղական խորհրդանիշը

Ութաթև ոսկեգույն, ներսը հավասարակողմ եռանկյունի խորհրդանիշը (նկար 2) միջազգային փրկարարական և քաղաքացիական պաշտպանության խորհրդանիշն է, որը նշանակում է օգնություն երկրագնդի բոլոր ուղղություններով:

2.3. Փրկարարի տարբերանշան

Փրկարարի տարբերանշանը վահանաձև է, հենքի հիմքում ութաթև միջազգային փրկարարական և քաղաքացիական պաշտպանության խորհրդանիշ, որը կառուցվում է 2 խորանարդի (մեծ և փոքր) հատումից: Ութաթև խորհրդանիշի կենտրոնում տեղավորված է քաղաքացիական պաշտպանությունը խորհրդանշող եռանկյունաձև կապույտ տարբերանշանը:

Հրշեջի տարբերանշանը հրշեջի սաղավարտ է՝ կենտրոնում իրար հատվող խաչաձև, դրոշի բռնակ հիշեցնող հրդեհամարման մետաղյա փողորակներով:

Տարբերանշանները փակցվում են համազգեստի օձիքի դիմային մասում (նկար 2):

Թևքի տարբերանշանները կրում են ձախ թևքի արտաքին կողմից ձմեռային (կիսասեզոնային) վերարկուների, կիսասեզոնային բաճկոնների, կիտելների, բրդե ժակետների և բաճկոնների` թևքի վերևի կետից մինչև նշանը` 90 մմ տարածությամբ:

III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

3.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` մուգ կապույտ գույնի

Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովարից: Դեղին գլխարկաբոլորքով առջևի կենտրոնական մասում ամրացված է 30 x 30 մմ կոկարդ` փրկարար ծառայության խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

3.2. Կիտել` կիսաբրդյա

Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն Հայաստանի Հանրապետության զինանշանով կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով, և 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին: 2 ծոցագրպան՝ լանջափեշին ասեղնագործված տերևներով: Ուսանշանները` կարովի, արծաթագույն:

3.3. Բրդյա վերարկու

Մուգ կապույտ գույնի, հանովի կարակուլե օձիքով: Լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով ներքևի մասում, և ձախ կրծքավանդակին՝ մեկ ներկարված գրպանով: Ուսանշանները` կարովի, արծաթագույն:

3.4. Ձմեռային գլխարկ (փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար)

Մուգ կապույտ գույնի, կարակուլե, ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը։

3.5. Տաբատ` կիսաբրդյա

Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան՝ կափույրով: Կողքերին` 2 լայն 25 մմ կարմիր և նարնջագույն գունաժապավեններ:

3.6. Վերնաշապիկ

Կապույտ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:

3.7. Փողկապ

Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով և զինանշանով:

3.8. Գոտի

Փրկարար ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող 30 x 50 մմ մետաղյա ճարմանդով:

3.9. Կոշիկներ

Սև գույնի, բնական կաշվից:

3.10. Ձեռնոցներ

Սպիտակ գույնի:

IV. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՍՊԱՅԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

4.1. Տոնական գլխարկ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի

Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովարից: Դեղին գլխարկաբոլորքով, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան, առջևի կենտրոնական մասում ամրացված է 30 x 30 մմ կոկարդ` սույն հավելվածի 2-րդ նկարում ներկայացված խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

4.2. Տոնական կիտել` կիսաբրդյա

Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, 22 մմ կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 վրադիր գրպան` կափույրներով՝ կրծքավանդակին: 2 ծոցագրպան: Տոնական ուսանշանները` մուգ կապույտ` համաձայն 7-րդ գլխի:

4.3. Տոնական տաբատ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի եզրագծերով

Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:

4.4. Տոնական վերնաշապիկ` սպիտակ

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար (ձմեռային) և կարճ (ամառային), ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:

4.5. Տոնական համազգեստի փողկապ

Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով:

4.6. Տոնական վերարկու` ձմեռային

Բրդյա, մուգ կապույտ գույնի, լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով` ներքևի մասում 2 ներկարված գրպանով: Երկշերտ օձիքով և գոտիով:

4.7. Տոնական համազգեստի շարֆ` կապույտ գույնի

Կապույտ կիսաբրդյա կտոր` 125 սմ x 24 սմ չափսի:

4.8. Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն)

Կիսաբրդյա, ուղիղ գոտիով, ուսանշանները` հանովի, ծալովի օձիքով: Օձիքի առաջամասում երկկողմանի պատկերված է սույն հավելվածի 2-րդ նկարում ներկայացված խորհրդանիշը: Կոճկվում է շղթայով, որը երեսապատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններ են, առանց կափույրի, շղթայով:

Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:

4.9. Ամենօրյա համազգեստի շապիկ (մայկա)

Շապիկ` կարճաթև, ամառային, երկնագույն:

4.10. Գլխարկ՝ ամենօրյա, ամառային

Գլխարկ՝ ամենօրյա (կեպի), կանաչ, ճակատային մասում ամրացված է սույն հավելվածի 2-րդ նկարում ներկայացված խորհրդանիշը:

4.11. Ամենօրյա համազգեստի ականջակալներով ձմեռային գլխարկ

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովար): Ականջակալները մշակված են ոչխարի արծաթագույն մորթուց:

4.12. Ամենօրյա համազգեստի ձմեռային բաճկոն` կարճ, և տաբատ

Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով:

4.13. Ամենօրյա ձմեռային համազգեստի օձիք

Արհեստական մորթուց մուգ կապույտ գույնի (հանովի):

4.14. Կաշեգոտի

50 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

4.15. Կոշիկ

Կարված է սև, բնական կաշվից:

4.16. Կիսաճտքավոր կոշիկ

Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:

4.17. Ձմեռային ամենօրյա երկարաթև սվիտեր

Կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` ոսկեգույն կոճակով: Օձիքը` սրտաձև կամ շրջանաձև բացվածքով:

4.18. Ձմեռային ամենօրյա կարճաթև սվիտեր

Կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում ոսկեգույն կոճակով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:

4.19. Ձեռնոց` տոնական և ամենօրյա

Տոնական ձեռնոց` հնգամատ, սպիտակ բամբակյա գործվածքից:

Ամենօրյա ձեռնոց` հնգամատ, փիրուզագույն խիտ բրդյա գործվածքից:

4.20. Կանացի կիտել՝ տոնական, և կիսաշրջազգեստ

Մուգ կապույտ կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` ծալովի, թևքերը` երկկտոր: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:

V. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

5.1. Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար

Երկարաթև, փիրուզագույն (կանաչակապտագույն), ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ: Թիկունքին կարված է մեծ գրպան` կափույրով: Թիկունքին գրված են «ԱԻՆ» տառերը: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկամասում` կափույրով գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում՝ 2 լուսարձակող ժապավենով:

5.2. Փրկարարի տաբատ-բաճկոն` կարճ

Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:

5.3. Փրկարարի թիկնոց` ներդիրով

Հատուկ պաշտպանիչ աշխատանքային հագուստ է` վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: Բաղկացած է տաբատից և կիսաբաճկոնից՝ ներս ընկած թաքնված գրպաններով, վերևից ներքև ձգվող լուսարձակող ժապավեններով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, օդափոխիչ հատուկ անցքերով:

5.4. Փրկարարի կիսակոմբինեզոն

Տաք ներդիրով: Կիսակոմբինեզոնն ունի դեպի առաջ թեքված շղթայով փակվող գրպաններ, ունի լուսարձակող մանժետներ, լրացուցիչ ներս մտնող ռեզինե գրկող ներդիր:

5.5. Փրկարարի ձմեռային գլխարկներ (կեպկաներ)

Էլաստիկ, կիսաբրդյա նյութերից, արհեստական և բնական մորթիներով պատված ականջակալներով:

5.6. Փրկարարի ձմեռային կոշիկներ

Պատրաստված բարձրորակ կաշվից, ինչպես տաք ներդիրով, այնպես էլ կիսասեզոնային:

5.7. Փրկարարի ձմեռային համազգեստ

Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` փիրուզագույն (կանաչակապտագույն) պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 2 կողային վեր բարձրացող գրպանով, կրծքամասում` 2 գրպանով: Երկկողմանի շղթայով, օձիքն ուղղաձիգ դեպի վերև: Օձիքի մասում պաշտպանիչ կարմիր շղթայով կոճկվող կտոր է: Թևերը` լայն մանժետներով:

5.8. Փրկարարի ժիլետ` առանց թևերի

Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` փիրուզագույն (կանաչակապտագույն) պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թիկունքին լուսարձակող ժապավեններով:

5.9. Մայկա

Բամբակե կտորից` կապույտ գույնի:

5.10. Հրշեջ-փրկարարի ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն)

Փիրուզագույն (կանաչակապտագույն) կափույրով, 2 կրծքամասի գրպաններով, որոնք ամրացվում են 2 կոճակով: Օձիքը` ծալովի: Թևերը` մանժետով:

5.11. Տաբատ

2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով, 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 սմ սպիտակ լուսարձակող ժապավեններով:

5.12. Հրշեջ-փրկարարի մայկա

Բամբակե կտորից` կապույտ գույնի:

VI. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ (ՊԱՇՏՊԱՆԻՉ) ՀԱՄԱԶԳԵՍՏ

6.1. Ժիլետ` հրակայուն, ջրակայուն

Սև գույնի, երկկողմանի շղթայով, ուսերից դեպի գոտկատեղ և կոնքամասով 2 սմ լայնությամբ լուսարձակող ժապավեններով: Օձիքը` ուղղաձիգ դեպի վեր լուսարձակող ժապավենով: Թիկունքում ասեղնագործված են «ԱԻՆ» տառերը:

6.2. Ազատթող տաբատ` հրակայուն

Ներքևի մասում 2 սմ լայնությամբ լուսարձակող ժապավեններով: 2 կողային ներկարված գրպանով:

6.3. Բաճկոն` սև գույնի, հրակայուն

Երկկողմանի շղթայով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, գոտկատեղում և թևամասում` զուգահեռ, 10 սմ հեռավորությամբ, 2 լուսարձակող ժապավենով, կողային, դեպի վեր բարձրացող գրպաններով:

6.4. Կարճաթև մայկա

Կապույտ գույնի, բամբակյա:

6.5. Փրկարարի կիսաբաճկոն` կիսաերկար

Երկարաթև, փիրուզագույն (կանաչակապտագույն), ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, գրպաններով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ:

6.6. Փրկարարի կիսաբաճկոն` կարճ

Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով:

VII. ՈՒՍԱՆՇԱՆՆԵՐ

7.1. Փրկարարական ծառայության գեներալների մուգ կապույտ ուսանշանի վերին հատվածն ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով՝ 12 մմ տրամագծով մեկական կոճակով։ Ուսանշանների կենտրոնում ամրացված են 22 մմ տրամագծով աստղեր, ընդ որում, գեներալ-լեյտենանտի համար երկու աստղ (իրարից 25 մմ հեռավորությամբ), իսկ գեներալ-մայորի համար՝ մեկ աստղ։ Համազգեստի օձիքի դիմային մասում ուղղահայաց ասեղնագործված է դափնու տերև։

7.2. Գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող մուգ կապույտ տոնական ուսանշանների վերին հատվածն ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով՝ 12 մմ տրամագծով մեկական կոճակով։ Տոնական համազգեստի ուսադիրների վրա տեղադրված են հնգաթև ուռուցիկ աստղեր՝ համաձայն N 1 աղյուսակում նշված չափսերի և քանակի:

Աղյուսակ N 1

Փրկարարական ծառայության կոչումը Աստղերի տրամագիծը (մմ) Աստղերի քանակը (հատ) Ուսանիշի վերին կենտրոնական եզրից մինչև կոճակն ընկած տարածությունը (մմ)

Գնդապետ 20 3 7

Փոխգնդապետ 2 7

Մայոր 1 7

Կապիտան 13 4 7

Ավագ լեյտենանտ 3 7

Լեյտենանտ 2 7

Ավագ ենթասպա 3 7

Ենթասպա 2 7

Ամենօրյա համազգեստի կանաչ ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են ոսկեգույն անկյունակային ժապավեններ (գնդապետ, փոխգնդապետ, մայոր, կապիտան, լեյտենանտներ)` երիզված կապույտ թելով, 3 մմ հաստությամբ կապույտ երկայնակի ժապավեններ, իսկ ժապավենների վերին մասում ամրացվում են աստղեր` ըստ կոչման, և սույն կետի N 2 աղյուսակում ներկայացված քանակի։ Փրկարարական ծառայության ենթասպաների ամենօրյա համազգեստի ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են 30 աստիճան թեքությամբ ոսկեգույն ժապավեններ` երիզված կապույտ թելով.

Աղյուսակ N 2

Փրկարարա-կան ծառայության կոչումը Ոսկեգույն ան-կյունային ժա-պավենի հաս-տությունը/աստ-ղերի տրամագիծը (մմ) Ոսկեգույն անկյունային ժապավեն-ների/աստ-ղերի քանակը (հատ) Արտաքին կապույտ երիզի հաստությունը (մմ) Անկյունային ժապավենների միջև հեռավորությունը (մմ) Ուսանիշի վերին կենտրոնական եզրից մինչև կոճակն ընկած տարածությունը (մմ)

Գնդապետ 5/20 3/3 2 2 7

Փոխգնդապետ 5/20 2/2 2 2 7

Մայոր 5/20 1/1 2 2 7

Կապիտան 3/13 4/4 3 1 7

Ավագ լեյտենանտ 3/13 3/3 3 1 7

Լեյտենանտ 3/13 2/2 3 1 7

Ավագ ենթասպա 2/13 3/3 2 3 7

Ենթասպա 2/13 2/2 2 3 7

Փրկարարական ծառայության ավագ, ավագ սերժանտ, սերժանտ, կրտսեր սերժանտ և շարքային կոչումներ ունեցող ծառայողների կանաչ, կապույտ երիզներով ուսադիրների վրա կարվում են դեղին ժապավեններ` համաձայն N 3 աղյուսակում նշված չափսերի և քանակի.

Աղյուսակ N 3

Փրկարարական ծառայության

կոչումը Ուսադիրների վրայի

ժապավենների քանակը Ուսադիրների վրայի ժապավենների լայնությունը (մմ) Ուսադիրների երկա-րությամբ ժապավենների միջև ընկած տարածությունը (մմ) Ուսադիրների ստորին եզրից

մինչև ժապավենն ընկած տարա-ծությունը (մմ)

Ավագ 1 14 - -

Ավագ սերժանտ 1 14

Սերժանտ 3 4 2 25

Կրտսեր սերժանտ 2 4 2 25

Շարքային - - -

Փրկարարական ծառայության ուսադիրների երկարությունը 130 մմ է։

VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

8.1. Նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողները (այսուհետ` աշխատողներ) համազգեստը կրում են «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:

8.2. Աշխատողները կրում են սույն հավելվածի 4-րդ գլխով սահմանված համազգեստ:

8.3. Աշխատողների գլխարկին ամրացվում են նախարարության խորհրդանիշը և Հայաստանի Հանրապետության զինանշանը:

8.4. Աշխատողների կիտելի (ամենօրյա համազգեստի) ձախ թևքին ամրացվում է նախարարության խորհրդանիշը, իսկ աջ թևքին` նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության թևանշանը (նկար 3):

3-րդ նկարում ներկայացված թևանշանը նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պաշտոնական խորհրդանիշն է:

Թևանշանը վահանաձև է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 75 մմ:

Թևանշանի միջնամասում պատկերված է վահան: Վահանի ստորին հատվածում առկա է 9 մմ լայնությամբ կարմիր ժապավեն, որի վրա 2,5 մմ բարձրությամբ, սպիտակ տպագիր տառերով գրված է «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն»: Վահանի ներքևի կեսն զբաղեցնում է եռագույնը` կարմիր, կապույտ և նարնջագույն` 4 մմ լայնությամբ շերտեր, որոնց անմիջապես վերևում 3 մմ բարձրության վրա ոսկեգույն, տպագիր տառերով գրված է «Հայաստան», դրա վերևում պատկերված են հրշեջի սաղավարտ (անմիջապես վահանի վրա), իսկ վերնամասում, վահանի կողքերից (վահանից դուրս) և վահանի առանցքի նկատմամբ զուգաչափ` 2 հրշեջ կացին: Վահանի մեջտեղով, ուղղաձիգ, պատկերված է սուր:

Թևանշանի ֆոնը կապույտ է, եզրագծերը, «ԱԻՆ» տառերը, արծիվը` վառ ոսկեգույն են: Կացինների և սրի մետաղական մասերը բաց և մուգ գորշ գույնի են, իսկ մնացած մասերը` սև: Վահանի ներսի մասը բաց գորշ է:

8.5. Աշխատողների համազգեստի թևերի ստորին մասում կարվում են նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության թևքի տարբերանշանները (նկար 4), այն հաշվով, որ տարբերանշանի ստորին անկյունը թևքի ներքևի եզրից լինի 100 մմ բարձրության վրա: Թևքի տարբերանշանները 135.0-ի տակ միացված, բաց ոսկեգույն 5 մմ հաստությամբ շերտեր են:

Աշխատողների տարբերանշաններն են`

1) կրտսեր տեսուչի համար` մեկ շերտ.

2) տեսուչի համար` 2 շերտ.

3) ավագ տեսուչի համար` 3 շերտ.

4) գլխավոր պետական տեսուչի տեղակալի համար` 4 շերտ.

5) գլխավոր պետական տեսուչի համար` 5 շերտ:

Տեսուչի, ավագ տեսուչի, գլխավոր պետական տեսուչի տեղակալի թևքի տարբերանշանի շերտերը կարվում են իրարից 2,5 մմ, իսկ գլխավոր պետական տեսուչի թևքի տարբերանշանի շերտերը` իրարից մեկ մմ հեռավորության վրա:

IX. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ

9.1. Սույն գլխում ներկայացվում են համազգեստի և համազգեստի տարրերի նկարները.

ա) փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշանն է`

Ակտի պատկեր

Նկար 1:

բ) փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի խորհրդանշաններն (Էմբլեմներ) են`

Ակտի պատկեր

Նկար 2:

գ) նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների համազգեստի թևանշանն է`

Ակտի պատկեր

Նկար 3:

դ) նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների համազգեստի թևքին փակցվող տարբերանշաններն են`

Ակտի պատկեր

Նկար 4:

ե) փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի ձևն է`

Ակտի պատկեր

Տոնական համազգեստ` գեներալների համար Ամենօրյա համազգեստ` գեներալների համար

Ակտի պատկեր

Տոնական համազգեստ` փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար

Ակտի պատկեր

Տոնական ձմեռային համազգեստ` փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

Ամենօրյա ամառային համազգեստ փրկարարական ծառայողների համար

Ակտի պատկեր

Ամենօրյա համազգեստ փրկարարական ծառայողների համար

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

Ամենօրյա ձմեռային համազգեստ՝ փրկարարական ծառայողների համար

զ) փրկարարական ծառայության ծառայողների գլխարկների և փողկապների ձևերն են`

Ակտի պատկեր

Ձմեռային գլխարկ` փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Ձմեռային գլխարկ` փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար

Ակտի պատկեր

Տոնական

Ակտի պատկեր

Տոնական

Ակտի պատկեր

Փողկապ՝ փրկարար ծառայության գեներալների համար Փողկապ՝ փրկարար ծառայության գլխավոր,

ավագ, միջին և կրտսեր խմբերում պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։