Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 15 ՄԱՐՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ N 109-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

15 մարտի 2013 թ.

ք. Երևան N 109-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ՓԱՐԱՎՈՆ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի փետրվարի 28-ի, «ԳՐԻՄԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի մարտի 1-ի և «ԱՐՑԱԽՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի փետրվարի 28-ի գրություններն ու տարեկան պետական տուրքի և տույժերի վճարման անդորրագրերի պատճենները.

վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի փետրվարի 28-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 90-Ա հրամանի 1-ին կետով նշված հետևյալ կազմակերպությունների լիցենզիաների գործողությունների կասեցումը՝

1. «ՓԱՐԱՎՈՆ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի օգոստոսի 24-ի ՏԾ N 01216 լիցենզիայի գործողությունը 2013 թվականի մարտի 1-ից:

2. «ԳՐԻՄԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԾ N 00462 լիցենզիայի գործողությունը 2013 թվականի մարտի 2-ից:

3. «ԱՐՑԱԽՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2011 թվականի ապրիլի 18-ի ՏԾ N 02277 լիցենզիայի գործողությունը 2013 թվականի մարտի 1-ից:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։