ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2013 թվականի N 275-Ա
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ռ. Սարգսյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Տ. Սարգսյան
2013 թ. ապրիլի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
ապրիլի 13-ի N 275-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՌՈՒԲԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան -ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան -ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Հ. Բեգլարյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Վ. Վարդանյան -Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Աֆյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս Հակոբյան -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Ռ. Ամիրխանյան -«Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան -«Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Շ. Շահինյան -Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր (համաձայնությամբ)
Գ. Մանասյան -«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ծատուրյան -«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Լ. Չաուշյան -կոմպոզիտոր (համաձայնությամբ)
Ա. Սարյան -երաժշտագետ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան -Ռուբեն Սարգսյանի դուստրը (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան