ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2012 թվականի N 145-Ա
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ՀO-333-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման հավելվածի 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման մասին 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. փետրվարի 21
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
փետրվարի 21-ի N 145-Ա
որոշման
Ց Ա Ն Կ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Ժամկետը Միջոցառման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը
1 2 3 4 5
1. «Ոստիկան» և «Ոստիկան-սպա» մասնագիտական որակավորում չունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձին մասնագիտությունների, մասնագիտական կրթության որակավորման աստիճանների և պաշտոնների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.
օգոստոսի 3-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:
3. «Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունն ստուգելու նպատակով թեստավորում անցնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ առողջապահության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում:
4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 112-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.
ապրիլի 1-ին տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:
5. «Ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2013 թ.
հունիսի 1-ին տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:
6. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2147-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.
օգոստոսի 3-րդ
տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:
7. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 174-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:
8. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1728-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.
օգոստոսի 2-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:
9. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.
օգոստոսի 2-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:
10. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2043-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:
11. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 22-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.
հուլիսի 2-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:
12. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1914-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.
հուլիսի 2-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:
13. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.
հունիսի 1-ին տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:
14. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.
հունիսի 1-ին տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:
15. «Ոստիկանությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը 2012 թ.
հուլիսի 2-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:
16. «Ոստիկանության ծառայողի անձնական գործի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը 2012 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:
17. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի N 11-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը 2012 թ. սեպտեմբերի
1-ին տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
18. «Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության կարգը սահմանելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը 2012 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:
(հավելվածը փոփ. 08.04.13 N 259-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան