ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2011 թվականի N 1162-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՄՈՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 10-ի N 763-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ վարվելիք բանակցությունների մեկնարկի ապահովման միջոցառումների ժամանակացույցի 3.2-րդ կետը՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ընտրված ոլորտների օրենսդրությունը Եվրամիության մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ոլորտների օրենսդրությանը մոտարկման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ընտրված ոլորտների օրենսդրությունը Եվրամիության մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ոլորտների օրենսդրությանը մոտարկման ծրագրով հաստատված Եվրամիության հրահանգների կիրարկումն ապահովող ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներն ընդունելը, հաստատելը և գործողության մեջ դնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
դեկտեմբերի 1-ի N 1162-Ա
որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՄՈՏԱՐԿՄԱՆ
Ոլորտը Ոլորտը կանոնակարգող ԵՄ-ի իրավական ակտը Ոլորտը կանոնակարգող
ՀՀ-ում գործող
իրավական ակտը Պատասխանատու կատարողները և համակատարողները Ոլորտը կանոնակարգող
ՀՀ իրավական ակտի փոփոխության մշակման ժամկետը Ոլորտը կանոնակարգող ՀՀ իրավական ակտի փոփոխության հաստատման ժամկետը Ոլորտը կանոնակարգող ՀՀ իրավական ակտի փոփոխու-թյունը գործողության մեջ դնելու ժամկետը
1 2 3 4 5 6 7
1. Խաղալիքների անվտանգություն Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 2009 թվականի հունիսի 18-ի N 2009/48/ԵՀ հրահանգ` խաղալիքների անվտանգության մասին (փոխարինում է 88/378/ԵԵՀ) ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի
11-ի «Խաղալիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1551-Ն որոշում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ առողջապահության
նախարարություն 2011 թ. դեկտեմբերի
20-ից մինչև 2013 թ. ապրիլ 2013 թ.
հուլիս 2014 թ. դեկտեմբեր
2. Ցածրավոլտ սարքավորումներ Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 12-ի N 2006/95/ԵՀ հրահանգ` հստակ լարման սահմանափակումներով կիրառվող էլեկտրական սարքավորումների վերաբերյալ ԵՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման (կոդիֆիկացված տարբերակ) ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի
3-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 150-Ն որոշումը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն 2013 թ. հուլիսից մինչև 2014 թ. հուլիս 2014 թ. դեկտեմբեր 2017 թ.
հունիս
3. Ծխախոտ Եվրոպական խորհրդարանի և խորհրդի N2001/37/ԵՀ հրահանգ` ծխախոտի արտադրանքի, շուկայահանման և վաճառքի վերաբերյալ ԵՄ-ի անդամ պետությունների նորմատիվ, կանոնակարգային և վարչական դրույթների մոտարկման մասին ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն 2013 թ. մարտի
20-ից մինչև
2014 թ. սեպտեմբեր
2014 թ. դեկտեմբեր 2016 թ. դեկտեմբեր
(հավելվածը խմբ. 04.04.13 N 247-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան