Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 15-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով.

«2.2. Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի աշխատակազմում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և աուդիտորներին պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է մարմնի ղեկավարը:».

2) 3-րդ կետը «նշանակում և» բառերից առաջ լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.2-րդ կետի,» բառերով.

3) 3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի նշանակվում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող անձը:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ և 3.3-րդ կետերով.

«3.2. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց հավաստագրի նշանակում կարող է կատարվել սույն օրենքի 12.2-րդ հոդվածով և 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

3.3. Հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակը վարում է Քաղաքացիական ծառայության խորհուրդը: Յուրաքանչյուր թեստավորումից հետո Քաղաքացիական ծառայության խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստացած քաղաքացիների տվյալները տեղադրում է Քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։