Անցնել բովանդակությանը

Հոդված 140.1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 140.1.

Գումարտակի հրամանատարի` հրետանու գծով օգնականը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գումարտակի հրետանային ստորաբաժանումների մարտական կիրառման, իր մասնագիտության գծով անձնակազմի մարտական պատրաստականության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, գումարտակի հրետանային ստորաբաժանումների սպառազինության և ռազմական տեխնիկայի սարքինության և ճիշտ շահագործման, ինչպես նաև իրեն վերաբերող մասով ուսումնանյութական բազայի վիճակի համար: Նա ենթարկվում է գումարտակի հրամանատարին և գումարտակի հրետանային ստորաբաժանումների անձնակազմի ուղղակի պետն է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։