ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 2013 թվականի N 369-Ն
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. ապրիլի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
մարտի 28-ի N 369-Ն որոշման
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցող կազմակերպությունը (այսուհետ` դիմումատու) Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն դիմումին կից ներկայացվող ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները ներկայացնում է սույն պահանջներին համապատասխան:
2. Դիմումատուն լիազոր մարմին է ներկայացնում`
1) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրով (այսուհետ` ծրագիր) պահանջվող ինժեներատեխնիկական կազմի առկայության մասին տեղեկանք` համաձայն N 1 ձևի, իսկ համապատասխան մասնագետների հետ կնքված պայմանագրերի դեպքում` նաև համապատասխան պայմանագրերի պատճենները.
2) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ՝
ա. տեխնիկական կարողությունների ու միջոցների առկայության մասին տեղեկանք` համաձայն N 2 ձևի, իսկ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տեխնիկական միջոցի համար՝ նաև համապատասխան պայմանագրի պատճենը,
բ. ֆինանսական միջոցների մասին տեղեկանք՝ համաձայն N 3 ձևի, իսկ տրամադրված վարկային գծի կամ բանկային երաշխիքի, կամ ֆինանսական միջոցների փոխառության առկայության դեպքում՝ նաև համապատասխան ֆինանսական կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Ձև N 1
Տ ե ղ ե կ ա ն ք
երկրաբանական ուսումնասիրության աշխատանքԱՅԻՆ ծրագրով պահանջվող ինժեներատեխնիկական կազմի առկայության մասին
NN
ը/կ Մասնագետի անունը, ազգանունը Որակավորումը Մասնագիտական աշխատանքի փորձը Նախկինում կատարած աշխատանքի անվանումը
1 2 3 4 5
1.
2.
3.
Կից ներկայացնում եմ ______________________________________________________________
ինժեներատեխնիկական կազմը հավաստող աշխատանքային պայմանագրերի պատճենները:
_________________________________________________________ ___________________
(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը) (ստորագրությունը)
______ __________________20 թ.
Ձև N 2
Տ ե ղ ե կ ա ն ք
Տեխնիկական կարողությունների ու միջոցների առկայության
մասին
NN
ը/կ Տեխնիկական միջոցի անվանումը Քանակը Տեխնիկական միջոցի նկատմամբ իրավունքի տեսակը Տեխնիկական միջոցի տեխնիկական վիճակը (սարքին է կամ ենթակա է վերանորոգման)
1 2 3 4 5
1.
2.
3.
Կից ներկայացնում եմ ____________________________________________________
տեխնիկական միջոցների նկատմամբ օգտագործման իրավունքը հավաստող պայմանագրերի պատճենները:
_________________________________________________________ ___________________
(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը) (ստորագրությունը)
______ __________________20 թ.
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Ֆինանսական միջոցների ԵՎ ֆինանսական կազմակերպության հետ կնքված վարկային գծի տրամադրման կամ բանկային երաշխիքի կամ ներգրավված ֆինանսական միջոցների փոխառության մասին
_________________________________________________________ -ը հավաստում է, որ իր
(կազմակերպության անվանումը)
ֆինանսական միջոցները _______________________________________________________
(.տարեթիվը, ամիսը, .ամսաթիվը)
դրությամբ կազմում են ____________________________________________________դրամ:
Կից ներկայացնում եմ ______________________________________________________
ֆինանսական կազմակերպության հետ կնքված վարկային գծի տրամադրման կամ բանկային երաշխիքի, կամ ներգրավված ֆինանսական միջոցների փոխառության մասին պայմանագրի պատճենը:
_________________________________________________________ ___________________
(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը) (ստորագրությունը)
______ __________________20 թ.