ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2013 թվականի N 225-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-էմիրաթական, հայ-քուվեյթյան և հայ-կատարական օրակարգային հարցերը արաբական կողմի համապատասխան պաշտոնյաների հետ քննարկելու նպատակով 2013 թվականի մարտի 19-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, մարտի 20-ին՝ Քուվեյթի Պետություն և մարտի 21-22-ը՝ Կատարի Պետություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ սույն որոշման 1-ին կետում նշված երկրներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Մ. Մկրտումյանի՝ սույն որոշման 1-ին կետում նշված երկրներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
(3-րդ կետը խմբ. 13.04.13 N 279-Ա)
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթի Պետություն և Կատարի Պետություն գործուղման հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթի Պետություն և Կատարի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. մարտի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
մարտի 25-ի N 225-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-22-Ը ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
(պատվիրակության ղեկավար)
Ս. Ամիրբեկյան - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի խորհրդական
Մ. Մկրտումյան - թարգմանիչ
(հավելվածը փոփ. 13.04.13 N 279-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան