Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2013 թվականի N 308-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային գնումների «ARMEPS» համակարգի շտկման, թարմացման և զարգացման աշխատանքների ղեկավարման, այդ թվում` հանձնարարականներ տալու, ներկայացված տեխնիկական մասնագրերը հաստատելու, տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ և այլ հաշվետվություններ հաստատելու, ինչպես նաև ծրագրի հետագա ընթացքը կանխորոշող որոշումներ կայացնելու նպատակով՝

Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. ապրիլի 26

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

ապրիլի 26-ի N 308-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Գաբրիելյան -ՀՀ ֆինանսների նախարար

Մ. Ղամբարյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ

Գ. Արամյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետի տեղակալ-պետական գնումների մեթոդաբանության բաժնի պետ

Է. Սիմոնյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի համակարգչային տեխնոլոգիայի սպասարկման վարչության պետ

Ա. Սաքապետոյան -ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

Յ. Զաքարյան -ՀՀ ազգային անվտանգության խորհրդի գնումների և մատակարարման բաժնի պետ (համաձայնությամբ)

Ա. Գյուրջյան -«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետ (համաձայնությամբ)

Ա. Անդրիկյան -ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներքին աուդիտի բաժնի փորձագետ (համաձայնությամբ)

Ա. Գաբրիելյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժանմունքի պետ

Լ. Բաբայան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական վարչության բաժանմունքի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։