ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2013 թվականի N 391-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» N 604-Ն որոշման N 1 հավելվածի ցանկի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 27. «Ա. Իսահակյանի
անվան կենտրոնական
գրադարան» ՊՈԱԿ Նալբանդյան 4/1 1350 - 2008 թ. - - - - - - - -
Մոսկովյան 31/184 159.49 - 1955 թ. - - - - - - - -
Կիևյան 3 72.4 - 1956 թ. - - - - - - - -
Էրեբունու 32/91 303.1 - 1970 թ. - - - - - - - -
Մամիկոնյանց 21 99.7 - 1958 թ. - - - - - - - -
Կոմիտասի 6 121.2 - 1956 թ. - - - - - - - -
Կիևյան 1 125.6 - 1956 թ. - - - - - - - -
Ն. Զարյան 19 123.1 - 1956 թ. - - - - - - - -
»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Երևանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Երևանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Տ. Սարգսյան
2013 թ. ապրիլի 22
Երևան