Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 ապրիլի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11813145

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

25 փետրվարի 2013 թ. թիվ 151-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի փետրվարի 4-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 930-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 80-Ն հրամանում /այսուհետ՝ Հրաման/ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի օրինակելի ձև Հ-9-ի «Համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ» հաշվետվության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա. «1145» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերը.

« 1146 ժգ) Ավտոկայանատեղի համար X X X

1147 ժդ) Համայնքի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար X X X

1148 ժե) Համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար X X X

1149 ժզ) Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար X X X

1150 ժէ) Այլ տեղական տուրքեր X X X

»,

բ. «1131» տողի 2-րդ սյունակում «տող 1145» բառերից հետո լրացնել «+ տող 1146 + տող 1147+ տող 1148 + տող 1149+ տող 1150» բառերը,

գ. «1139» տողի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար»,

դ. «1259» և «1263» տողերը հանել,

ե. «1258» և «1262» տողերի «դրամաշնորհներ որից`» բառերը փոխարինել «դրամաշնորհներ» բառով:

2) Հրամանի օրինակելի ձև Հ-9-ի «Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ (տնտեսագիտական դասակարգման)» հաշվետվության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. «4535» և «4545» տողերը հանել:

3) Հրամանի օրինակելի ձև Հ-9-ի «Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ (գործառական դասակարգման)» հաշվետվության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

ա. «2184» տողը հանել:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից և տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։