Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 125-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 ապրիլի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12013149

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ

21 մարտի 2013 թ.

ք. Երևան N 69-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 125-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման N 1 հավելվածի 11.1-ին և 11.2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 201-Ն որոշման պահանջներով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրության 13-րդ կետի 4-րդ ենթակետով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 125-Ն հրամանի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին և 8.2-րդ կետերով.

«8.1. Եթե Տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

8.2. Եթե մրցույթը սույն կարգի 8.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախարար Հ. Հակոբյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։