Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 5 ՄԱՐՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 45-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

5 մարտի 2013 թ. թիվ 45-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՄԻԿՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի փետրվարի 27-ի թիվ 10 արձանագրություն) և քննարկելով «ԱՄԻԿՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 2013 թվականի հունվարի 18-ին, հունվարի 24-ին, հունվարի 29-ին, փետրվարի 11-ին և փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ԱՄԻԿՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Մանանդյան 33/3 շենք, 2 շին. հասցեում գործունեություն իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ Ա. Ջավադյան

2013 թ. մարտի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։