Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 28 ՄԱՐՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 70-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

28 մարտի 2013 թ. թիվ 70-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԳԱՐԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 746) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36.1-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի մարտի 27-ի թիվ 14 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «ԳԱՐԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (լիցենզիա թիվ 746) փոխանակման կետի (այսուհետ՝ Փոխանակման կետ) ղեկավար Ե. Հարությունյանի 2010 թվականի հունիսի 21-ի դիմումի համաձայն՝ սկսած 21/06/2010թ. անորոշ ժամկետով դադարեցվել է Փոխանակման կետի գործունեությունը, որի արդյունքում Փոխանակման կետը 21/06/2010թ. մինչև 27/03/2013թ. ընկած ժամանակահատվածում անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հուլիսի 24-ի թիվ 228-Ա որոշմամբ «ԳԱՐԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ Փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 746 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

3. Սույն որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ Ա. Ջավադյան

2013 թ. մարտի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։