Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՆՈՐՔ» ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2013 թվականի N 436-Ն

«ՆՈՐՔ» ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 2004 թվականի արտադրության «Պեժո 406» մակնիշի` 414672 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող (նույնականացման համարը` VF38B6FZF81670049, շարժիչը` N 10LT171006652) ավտոմեքենան հետ վերցնել և հաշվեկշռային արժեքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով ավելացումը` բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով, և կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված` կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. ապրիլի 30

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 25-ի N 436-Ն որոշման

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

NN

ը/կ Հանձնվող գույքի կազմը Գույքի արժեքը

(հազ. դրամ) Գտնվելու վայրը

(հասցեն) Ծանոթագրություն

1 2 3 4 5

Աշխատակազմ` ընդամենը 765422.85

այդ թվում`

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ, ընդամենը

որից`

250037.14 քաղ. Երևան, Հան-րապետության հրապարակ, Կառավարական տուն, 3

1. Հիմնական միջոցներ 237732.3

այդ թվում`

ա) համակարգչային և այլ

արտադրական տեխնիկա 151730.29

բ) տրանսպորտային միջոցներ 83347.53

գ) գրասենյակային կահույք 2631.08

դ) այլ հիմնական միջոցներ 23.40

2. Փոքրարժեք և արագամաշ գույք 12304.84

II. «Զբաղվածության պետա-կան ծառայություն» գործա-կալություն, ընդամենը

որից`

306752.01 քաղ. Երևան, Կարապետ

Ուլնեցու 68 հասցեում գտնվող գործակալությունում և դրա` ՀՀ մարզերում

տեղաբաշխված տարածքային մարմիններում

1. Հիմնական միջոցներ 274322.54

այդ թվում`

ա) համակարգչային և այլ

արտադրական տեխնիկա 172030.75

բ) տրանսպորտային միջոցներ 18762.30

գ) գրասենյակային կահույք 83529.49

2. Փոքրարժեք և արագամաշ գույք 32429.47

III. Հայաստանի Հանրա-պետության բժշկասոցիա-լական փորձաքննության

գործակալություն, ընդամենը

որից`

72838.20

քաղ. Երևան,

Ա. Արմենակյան

հասցեում գտնվող

գործակալությունում

և դրա` ՀՀ մարզերում տեղաբաշխված

տարածքային

մարմիններում

1. Հիմնական միջոցներ 72056.10

այդ թվում`

ա) գրասենյակային տարածք 2791.00 ընդհանուր մակերեսը` 473.9 քառ. մետր, այդ թվում՝ օգտակարը`

273.9 քառ. մետր, օժանդակը` 200 քառ. մետր

բ) համակարգչային և այլ

արտադրական տեխնիկա 17291.20

գ) տրանսպորտային միջոցներ 9517.10

դ) գրասենյակային կահույք 35208.00

ե) այլ հիմնական միջոցներ 7248.80

2. Փոքրարժեք և արագամաշ գույք 782.10

IV. Հայաստանի Հանրա-պետության աշխատանքի պետական տեսչություն, ընդամենը

որից`

135795.50 քաղ. Երևան,

Ա. Արմենակյան

հասցեում գտնվող

տեսչությունում և

դրա` ՀՀ մարզերում

տեղաբաշխված

տարածքային

մարմիններում

1. Հիմնական միջոցներ 131363.20

այդ թվում`

ա) համակարգչային և այլ

արտադրական տեխնիկա 27185.10

բ) տրանսպորտային միջոցներ 68572.00

գ) գրասենյակային կահույք 35328.90

դ) այլ հիմնական միջոցներ 277.20

2. Փոքրարժեք և արագամաշ գույք 4432.30

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։