Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 740-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2013 թվականի N 423-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 740-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով տեղեկությունների հավաքագրման կարգը հաստատելու մասին» N 740-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ներկայացված հայտերի հիման վրա ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում շինարարական նյութեր արտադրողների, արդյունահանողների կամ ներմուծողների մասին տեղեկատվություն` համաձայն սույն որոշման հավելվածի ձևի:».

3) որոշմամբ հաստատված կարգի`

ա. 5-րդ կետը «ստորագրված» բառից հետո լրացնել «կամ տեղեկություն տրամադրող սուբյեկտի կայքում տեղադրված» բառերով,

բ. 6-րդ կետի վերջում լրացնել «Հանձնաժողովի արձանագրությունում նշվում են ուսումնասիրության անցկացման ու կազմման ամսաթվերը, ինչպես նաև սպառողական շուկայի օբյեկտների գտնվելու վայրերը:» բառերով,

գ. 8-րդ կետից հետո կարգը լրացնել նոր ձևով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. ապրիլի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 25-ի N 423-Ն որոշման

«Ձև

Հ Ա Յ Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ, ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐԸ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆ

1 2 3 4 5

1.

2.

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։