Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2012 թվականի N 1291-Ն

ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի N 443-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի ցանկը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ութամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման հավելվածում նշված ակտերի մշակման ծրագիրը:

(2-րդ կետը փոփ. 25.04.13 N 412-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հոկտեմբերի 15

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1291-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ռազմԱարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի

NN

ը/կ Նորմատիվ տեխնիկական ակտերի անվանումները

1 2

I. Կոնստրուկտորական փաստաթղթեր

1. Կոնստրուկտորական փաստաթղթերի տեսակները և լրակազմությունը

2. Տեքստային փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ

3. Տեքստային փաստաթղթեր

4. Մասնագիր

5. Գծագրերի կատարման կանոններ

6. Տեխնիկական պայմաններ: Կազմման, շարադրման և ձևակերպման կարգ

7. Էսքիզային նախագիծ

8. Օպտիկական արտադրանքների գծագրերի և սխեմաների կատարման կանոններ

9. Կոնստրուկտորական փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու կարգ

10. Շահագործման փաստաթղթեր

11. Վերանորոգման փաստաթղթեր

12. Շահագործման փաստաթղթերի կատարման կանոններ

13. Էլեկտրական սխեմաների կատարման կանոններ

14. Փաստաթղթերի ստուգման, համաձայնեցման և հաստատման կարգ

II. Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ

1. Տակտիկատեխնիկական (տեխնիկական) առաջադրանք` գիտահետազոտական աշխատանքների կատարման կարգ

2. Գիտահետազոտական աշխատանքների կատարման կարգ

3. Ռազմական նշանակության արտադրատեսակների համար անհրաժեշտ նյութերի մշակման և արտադրությունում ներդնելու կարգ

4. Տակտիկատեխնիկական (տեխնիկական) առաջադրանք` փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգ

5. Նմուշների ստեղծման փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգ: Ընդհանուր դրույթներ

6. Նմուշների բաղադրիչ մասերի ստեղծման փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգ

7. Ռազմական տեխնիկայի մշակման և արդիականացման համար թույլատրվող արտադրանքների և նյութերի սահմանափակ ցուցակների մշակման, հաստատման և կիրառման կարգ

8. Արտադրատեսակների փորձնական նմուշների փորձարկումներ

9. Արտադրատեսակների փորձնական նմուշների փորձարկումների ծրագրերի և մեթոդիկաների մշակման կարգ

10. Արտադրանքն արտադրությունում ներդնելը: Հիմնական դրույթներ

11. Հեղինակային ուղեկցում: Հիմնական դրույթներ

12. Երաշխիքային պարտավորություններ: Հիմնական դրույթներ

13. Սերիական արտադրանքի փորձարկման և ընդունման կարգ

14. Բյուլետենների բացթողման և դրանցով աշխատանքների անցկացման կարգ

15. Ռեկլամացիաներ (վնասապահանջներ) ներկայացնելու և բավարարելու կարգ

III. Ծրագրային փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ

1. Ծրագրի տեքստը: Բովանդակությանը, ձևակերպմանը և որակի հսկմանը ներկայացվող պահանջներ

2. Ծրագրի նկարագրությունը: Բովանդակությանը, ձևակերպմանը և որակի հսկմանը ներկայացվող պահանջներ

IV. Տեխնոլոգիական փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ

1. Մշակման փուլեր և տեսակներ

V. Ռազմական նշանակություն ունեցող ապարատներին, սարքերին, սարքվածքներին և սարքավորումներին ներկայացվող ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ

1. Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Հուսալիության պահանջներ

2. Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Մեխանիկական, կլիմայական և բիոլոգիական, հատուկ միջավայրի և տիեզերական ճառագայթների իոնիզացնող ներգործությունների նկատմամբ ամրության, դիմացկունության և կայունության պահանջներ

3. Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Փորձարկումների անցկացման ընդհանուր կանոններ և կազմ

4. Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Մեխանիկական ներգործությունների նկատմամբ ամրության, դիմացկունության և կայունության պահանջներին համապատասխանության գնահատման մեթոդներ

5. Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Կլիմայական ներգործությունների նկատմամբ կայունության պահանջներին համապատասխանելու փորձարկումների մեթոդներ

6. Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Ավիացիոն տեխնիկայի սարքավորումների փորձարկումների մեթոդիկաներ` արտաքին մեխանիկական և կլիմայական ներգործությունների դեպքում

7. Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Իոնիզացնող և էլեկտրամագնիսական ճառագայթների ներգործությունների նկատմամբ ամրության պահանջներին համապատասխանության գնահատման մեթոդներ

8. Ռազմական տեխնիկա: Պահպանման պայմաններին ներկայացվող ընդհանուր պահանջներ

9. Ռազմամթերք: Լաքաներկային պատվածքներ, հերմետիկացնող և կոնսերվացնող նյութեր

10. Ռադիոէլեկտրոնային ապարատների և սարքերի էլեկտրական մոնտաժը: Ընդհանուր տեխնիկական պահանջներ

11. Արտադրանքի մուտքային վերահսկողություն: Ընդհանուր դրույթներ

12. Կիսահաղորդչային ուժային սարքեր: Ընդհանուր տեխնիկական պայմաններ

13. Ռազմական նշանակություն ունեցող օպտիկական սարքեր: Ժամանակավոր պաշտպանությանը և պահպանությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ

14. Ռազմական տեխնիկայի վերանորոգումը և շահագործումը: Տերմիններ և ձևակերպումներ

15. Ծածկեր և քողարկման կոմպլեկտներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ

16. Ռազմամթերք: Պահպանման ժամանակ պաշտպանությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ

VI. Տնտեսագիտական պահանջներ

1. Տնտեսագիտական պահանջներ: Անվանացանկը և ընտրության կարգը

VII. Ռազմական և հատուկ նշանակության արտադրատեսակների մշակման և արտադրման գաղտնիության պահպանում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։