Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18 հունվարի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2001 թվականի N 40

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի «Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 372 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 801 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-րդ կետով.

«4.1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ հաստատված անդորրագրերի (N 1.1 ձև)` որպես խիստ հաշվառման փաստաթղթերի տպագրությունը և սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը».

բ) որոշմամբ հաստատված պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգի`

2-րդ կետում «(N 1 ձևը կցվում է)» և «(N 2 ձևը կցվում է)» բառերը փոխարինել համապատասխանաբար` «(N 1 և N 1.1 ձևերը կցվում են)» և «(N 2 և N 2.1 ձևերը կցվում են)» բառերով.

3-րդ կետում «(N 3 ձևը կցվում է)» բառերը փոխարինել «(N 3 և N 3.1 ձևերը կցվում են)» բառերով.

4-րդ կետը «պետական տուրքի գումարին վերաբերող տողը» բառերից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրվող հյուպատոսական գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձնման անդորրագրերի» բառերով.

5-րդ կետում «(N 4 ձևը կցվում է)» բառերը փոխարինել «(N 4 և N 4.1 ձևերը կցվում են)» բառերով.

6-րդ կետում «(N 5 ձևը կցվում է)» բառերը փոխարինել «(N 5 և N 5.1 ձևերը կցվում են)» բառերով.

7-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վերջինս Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում յուրաքանչյուր պակասող անդորրագրում նշված պետական տուրքի, իսկ հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար նախատեսված անդորրագրերի մասով` յուրաքանչյուր պակասող անդորրագրի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանված ամենաբարձր դրույքաչափին համապատասխանող գումարը»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Ձև 1.1

ԱՆԴՈՐՐԱԳԻՐ

CASH RECEIPT

պետական տուրքի գումարների կանխիկ գանձման

on acguisition of state duty

N 000000

Պետական տուրքի

տեսակը ________________

State duty type ________________

Պետական տուրքի

գումարը ________________

Ammount paid (թվերով և տառերով/

by figures and letters)

Ազգանունը,

անունը ________________

Name, surname

Ամսաթիվը ____________

Date

Կ.Տ.

Բանկային հաշվի համարը ____________

Bank account ՀՀ ՊԵՆ Կ.Տ

ԱՆԴՈՐՐԱԳԻՐ

CASH RECEIPT

պետական տուրքի գումարների կանխիկ գանձման

on acguisition of state duty

N 000000

Պետական տուրքի

տեսակը ________________

State duty type ________________

Պետական տուրքի

գումարը ________________

Ammount paid (թվերով և տառերով/

by figures and letters)

Ազգանունը,

անունը ________________

Name, surname

Ամսաթիվը ____________

Date

Կ.Տ.

Բանկային հաշվի համարը ____________

Bank account

Ծանոթագրություն: Անդորրագիրը լրացվում է հայերեն, իսկ վճարողի պահանջով աջ մասը կարող է լրացվել անգլերեն:

Ձև 2.1

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների նախարարին

Դ Ի Մ ՈՒ Մ

պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ձեռքբերման մասին

Խնդրում եմ մեր աշխատակից _______________ -ի միջոցով

(անունը, ազգանունը)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել

հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական

տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր`

թիվը ________________________________________ հատ:

(թվերով և տառերով)

Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման

կարգին ծանոթ ենք:

Հայաստանի Հանրապետության

արտաքին գործերի նախարարության

պատասխանատու անձ ___________ ___________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ.Տ.

Անդորրագրերի ձեռքբերման մասին

դիմումի գրանցման N ___

___ _______ 200 _ թ.

Ձև 3.1

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունից հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման

Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր

Գրանցման N __ __ ________200__թ.

Ես` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության

________________________________________________

(նշվում են անդորրագրերն ստացող աշխատողի պաշտոնը,

________________________________________________ -ս,

անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունից

__ _______ 200 __ թ. ստացա հյուպատոսական ծառայությունների կամ

գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձման

անդորրագրեր` համարները` _______________________ ________,

թիվը` ___________________________________ հատ:

(թվերով և տառերով)

Անդորրագրերը բաց թողեց`

_____________ _______________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Ստացավ`

_____________ _______________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

___ ________ 200 __ թ.

___ ________ 200 __ թ. N ___ դիմումի համաձայն:

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների

նախարարություն

Կ.Տ. Հայաստանի Հանրապետության

արտաքին գործերի նախարարություն

Կ.Տ.

Ձև 4.1

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրվող պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի

NN

ը/կ Անդորրագրերի ձեռքբերման

մասին դիմումի գրանցման

օրը և համարը Տրամադրվող

անդորրագրերի

համարները Անդորրագրերի

թիվը Անդորրագրերի

ստացման օրը

Ձև 5.1

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից 200 __ թ. _______ ամսվա ընթացքում պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման, օգտագործման եվ մնացորդի մասին

NN

ը/կ Անդորրագրերի

ստացման օրը Անդորրագրերի

համարները Ստացված

անդորրագրերի

թիվը Օգտագործված

անդորրագրերի

թիվը Մնացորդը

տվյալ

ամսվա

վերջում

տվյալ

ամսում տարվա

սկզբից տվյալ

ամսում տարվա

սկզբից

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։