Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1415-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2013 թվականի N 407-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1415-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում», Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրով կառուցված ենթակառուցվածքների, ձեռք բերված գույքի հանձնում-ընդունումն ապահովող միջոցառումների մասին» N 1415-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը «համակարգը» բառից հետո լրացնել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպարի, Ոսկեվանի, Բաղանիսի և Կոթիի համայնքների ջրատարի շինարարության Դ=630 մմ տրամաչափի 237 գծմ 2,524,334 դրամ հաշվեկշռային արժեքով մետաղյա խողովակները` որպես վթարային պաշար» բառերով.

2) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Տ. Սարգսյան

2013 թ. ապրիլի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 18-ի N 407-Ա որոշման

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 8-ի N 1415-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Անվանումը Երկարությունը

(մ) Տրամաչափը

(մմ) Արժեքը (դրամ) Հաշվեկշռային արժեքը (դրամ)

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի և Կոթիի համայնքների հողերի ոռոգման համակարգ (մայր ջրատար) 13 132 d=720 մմ 1,681,361,337 1,681,361,337

11 588 d=630 մմ

Ընդամենը 24 720 1,681,361,337

ՎԹԱՐԱՅԻՆ ՊԱՇԱՐ

Անվանումը Երկարությունը

(մ) Տրամաչափը

(մմ) Արժեքը (դրամ) Հաշվեկշռային արժեքը (դրամ)

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի և Կոթիի համայնքների հողերի ոռոգման համակարգ (վթարային պաշար) 2,524,334 2,524,334

237 Դ=630 մմ

Ընդամենը 237 2,524,334 2,524,334

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։