Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Սահմանել, որ՝

գործել է մինչև 2013-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 9. Սահմանել, որ՝

1) 2014 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ նաև` կառավարություն) չի շարունակի 2013 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

2) 2013 թվականի ընթացքում առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) Հայաստանի Հանրապետության դրամով ստացվող միջոցները մուտքագրվում են գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում, իսկ արտարժույթով ստացվող միջոցները փոխարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և մուտքագրվում գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.

4) 2013 թվականին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է 40,000.0 դրամ, հարկային և մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը՝ 55,500.0 դրամ, քրեակատարողական ծառայողի պաշտոնային դրույքաչափը՝ 14,400.0 դրամ, իսկ յուրաքանչյուր պետական մարմնի քաղաքացիական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը` այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված քաղաքացիական ծառայողների աշխատանքի վարձատրության (ներառյալ` գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարները) տարեկան ֆոնդի 10 տոկոսը.

5) 2013 թվականին Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը կազմում է 478,405.0 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը` 428,070.0 դրամ.

6) համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով եկամտային հարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2013 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում, իսկ բնապահպանական վճարներից մասհանումները կատարվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

7) սույն օրենքով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարի՝ ըստ առանձին համայնքների բաշխման նպատակով իրականացվող հաշվարկներում (համաձայն «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի) օգտագործվում են յուրաքանչյուր համայնքի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված՝ այդ համայնքի բյուջե 2011 թվականին վճարման ենթակա հողի հարկի և գույքահարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի և գույքահարկի գծով 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև այդ հարկերի գծով 2011 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների), ավելացված համայնքների ավագանիների կողմից (ավագանիներին օրենքով տրված իրավասությունների սահմաններում) ընդունված որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկի գծով համայնքների 2011 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների գումարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների` հողի հարկի և գույքահարկի գծով եկամուտների կորուստների` օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա գումարները: Սահմանել, որ 2013 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող, համայնքների ղեկավարների` գույքահարկի և (կամ) հողի հարկի գծով հայտնած ելակետային տվյալները.

8) քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագած պարտքի դիմաց պետական կառավարչական հիմնարկի ձեռք բերած գույքի իրացումից եկամուտները հաշվեգրվում են այն հաշիվներին, որտեղ պետք է հաշվեգրվեր տվյալ պարտքի գումարը.

9) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից կառավարության որոշումների հիման վրա գույքն առանձնացնելիս, գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է մատակարարին վճարել վերջինիս ներկայացրած հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը, մատակարարի անունից այն վճարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին` որպես մատակարարի պարտավորության կատարում ավելացված արժեքի հարկի գծով.

10) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում կառավարության ընդունած որոշումը չի կարող վերաբերել սույն օրենքով նախատեսված ելքերի (բացառությամբ դրանց գծով ըստ կառավարության կանխատեսումների, 2013 թվականին սպասվող տնտեսման գումարների) հետևյալ ուղղություններին`

ա. պետական ներքին և արտաքին պարտքի մարում և սպասարկում,

բ. սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ,

գ. պետական բյուջետային հիմնարկների աշխատակիցների աշխատանքի վարձատրություն (դրամական բավարարում) և դրան հավասարեցված վճարներ,

դ. պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով հատկացումներ,

ե. միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից տվյալ տարվա համար ստանձնված պարտավորություններ (բացառությամբ պետական պարտքի մարման և սպասարկման), որոնց չկատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության նկատմամբ այդ պայմանագրերով նման դեպքերի համար նախատեսված էական ֆինանսական և այլ պահանջների առաջացմանը.

11) պետական հիմնարկների համար սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշիվների (բացառությամբ դատական, նախաքննական և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային և իրավաբանական անձանց սպասարկման նպատակով բացված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար բացված դեպոզիտային (արտարժութային) հաշիվների) միջոցների շրջանառությունը 2013 թվականի ընթացքում իրականացվում և այդ հաշիվների` կառավարության հաստատած նախահաշիվներով (սույն կետում այսուհետ` նախահաշիվներ) նախատեսված մուտքերի և ելքերի նախահաշվային ու փաստացի ցուցանիշները Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր և ելքեր` կառավարության սահմանած կարգով: Ընդ որում, նախահաշիվներով նախատեսվող` 2013 թվականի բյուջետային տարվա եկամուտների գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ծախսերի նախահաշվային գումարների չափով` սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (նախահաշիվներին համապատասխան ֆինանսավորվող ծրագրերը և դրանց գծով նախատեսվող ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում), իսկ եկամուտների և ծախսերի նախահաշվային գումարների դրական կամ բացասական տարբերության չափով` համապատասխանաբար պակասեցման կամ ավելացման սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը և սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում): Նախահաշիվներով նախատեսվող ծախսերի ֆինանսավորումը 2013 թվականին կարող է իրականացվել ինչպես արտաբյուջետային հաշիվներին 2013 թվականին ստացվող գումարների, այնպես էլ մինչև 2013 թվականի հունվարի 1-ը այդ հաշիվներին ստացված մուտքերի` 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված գումարների հաշվին.

12) 2013 թվականին շարունակվում է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետով հաստատված ծրագրի շրջանակներում հաշվառված անձանց մասով` այդ ծրագրին համապատասխան (հաշվի առած «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջը).

13) 2013 թվականին շարունակվում է սույն օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 10 բաժնի N 07 խմբի N 01 դասի «06. «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման արտահերթ տրամադրումը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` կառավարության սահմանած կարգով.

14) «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ այդ փոխհատուցումն ստացած անձանց ընտանեկան նպաստներ և միանվագ դրամական օգնություն ստացողների ցուցակներից հանելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։