Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 8-րդ հոդվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1. -րդ կետով.
«3.1. Բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետությունը կարող է միջազգային պայմանագիր կնքել միջազգային կամ օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպության կամ միավորման հետ, որը հիմնադրվել է բարեգործական կամ մարդասիրական գործունեության նպատակով և Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու է բարեգործական, մարդասիրական կամ զարգացման, տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական գործունեություն կամ Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու է մարդասիրական, բարեգործական, տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական օգնություն:
Այդպիսի պայմանագիրը նույնպես համարվում է Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագիր:»: