ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2013 թվականի N 371-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցը քննարկելու նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. մայիսի 21
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
մայիսի 21-ի N 371-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Հ. Մխիթարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Ֆ. Ցոլակյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Ա. Ղահրամանյան - ՀՀ Արմավիրի մարզպետ
Ս. Սահակյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
Կ. Շահգալդյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
Հ. Գալստյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային վարչության պետ
Ռ. Հովսեփյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Հովսեփյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային կենտրոնների
գործունեությունը համակարգող վարչության պետ (համաձայնությամբ)
Ս. Առաքելյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան