ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2013 թվականի N 373-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում վարկային համաձայնագրի շուրջ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Վ. Արամյանին ստորագրել բանակցությունների արդյունքների հիման վրա կազմված արձանագրությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. մայիսի 24
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
մայիսի 24-ի N 373-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Արամյան -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)
Կ. Գասպարյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ
Ա. Մարության -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ՀՀ պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Ա. Ավագյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի իրավական սպասարկման բաժնի պետ
Ն. Ավետիսյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության միջազգային հարկային հարաբերությունների բաժնի պետ
Գ. Ալեքսանյան -«Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գլխավոր տնօրեն
Գ. Զաքարյան -«Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ֆինանսական գծով տնօրեն
Կ. Ղազարյան -Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Գաբրիելյան