Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՈՐՍՈՐԴՄԻՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԶԵՆՔԻ (ՈՂՈՐԿԱՓՈՂ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2013 թվականի N 540-Ա

«ՈՐՍՈՐԴՄԻՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԶԵՆՔԻ (ՈՂՈՐԿԱՓՈՂ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 28-րդ, 43-րդ հոդվածների, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Որսորդմիություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Մաշտոցի պող. 2, գործունեության իրականացման վայրը՝ Կոտայքի մարզ, Զովունի համայնք, 1-ին փող., N 181 արտադրամաս) տալ զենքի (ողորկափող որսորդական հրազենի փամփուշտներ) արտադրության լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել «Որսորդմիություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը զենքի (ողորկափող որսորդական հրազենի փամփուշտներ) արտադրության լիցենզիայի տրամադրումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. մայիսի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։