Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 փետրվարի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2001 թվականի N 110

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին, «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման 7-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ցանկը

«9021 40 000

9021 50 000 Լսողական ապարատներ, սրտախթանիչներ» տողից հետո լրացնել

հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«9302 00 Ռևոլվերներ և ատրճանակներ (բացի 9303 և 9304 ապրանքախմբերում ընդգրկվածներից)

9303 20 800-ից Ողորկափող մեկփողանի, սպորտային, որսորդական հրացաններ` այդ թվում պահունակավոր

9303 20 800-ից Ողորկափող երկփողանի սպորտային և որսորդական հրացաններ

9303 20 800-ից Համակցված հրացան

9303 30 000 Ակոսափող սպորտային և որսորդական հրացան

9303 90 000-ից Գազային ատրճանակներ և ռևոլվերներ, որոնցում օգտագործվում են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված վառոդային փամփուշտներ

9303 90 000-ից Ազդանշանային հրթիռներ և այլ սարքեր՝ ազդանշանային հրթիռներ թողնելու համար, ինչպես նաև իր կառուցվածքով միայն ձայնային ազդանշան տալու համար նախատեսված զենք

9304 00 000-ից Աերոզոլային սարքեր (գազային բալոնիկներ), արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչներ

9304 00 000-ից Օդաճնշիչ և գազային զենք, որոնցում որպես նետող տարր օգտագործվում է սեղմված օդի կամ գազի էներգիան, ինչպես նաև նետողական (զսպանակավոր) զենք

9306 10 000-ից Գամիչ կամ նմանատիպ գործիքների կամ կենդանիների արդյունաբերական սպանդի համար նախատեսված ատրճանակներից դուրս թռչող ձողով փամփուշտներ

9306 21 000-ից Կոտորակային հրացանների փամփուշտներ

9306 29 400-ից Կոտորակային փամփուշտների պարկուճներ

9306 29 700-ից Օդաճնշիչ զենքի մանրագնդակներ

9306 29 700-ից Որսորդական և սպորտային զենքի փամփուշտների խիցեր, խիցեր կոնտեյներներ

9306 29 700-ից

9306 30 100-ից

9306 30 980-ից Մանրագնդակներ, կոտորակներ և կարտեչ (խոշոր կոտորակ)

9306 29 700-ից

9306 30 100-ից

9306 30 300-ից

9306 30 980-ից Ակոսափող և ողորկափող զենքի փամփուշտների գնդակներ

9306 30 910-ից

9306 30 930-ից Գազային ատրճանակների և ռևոլվերների փամփուշտներ

9306 30 910-ից

9306 30 930-ից Ազդանշանային զենքի փամփուշտներ և հրթիռներ

9307 00 000-ից Սառը զենք»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երեք ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։