Հոդված 41.2. Պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով, ինչպես նաև պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթղթի բաղկացուցիչ մասերը

1. Պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսված բյուջետային ելքերը Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձի կազմում ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը, ինչպես նաև պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող փաստաթուղթը բաղկացած է երկու մասից`
ա) առաջին մասում ներկայացվում են բյուջետային ելքերը` ծրագրային (ծրագրերի միջոցառումների մակարդակով) դասակարգմամբ.
բ) երկրորդ մասում ներկայացվում են գերատեսչական տարեկան ծրագրերը, որոնք պարունակում են յուրաքանչյուր գերատեսչության ռազմավարական նպատակների համառոտ շարադրանքը և գերատեսչության կողմից իրականացվող միջոցառումների ծրագրային խմբավորումը պետական կառավարչական հիմնարկի գործունեության արդյունքները բնութագրող կատարողական չափորոշիչներով: