Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հունիսի 2013 թվականի N 423-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի ապրիլի 8-ի N 257-Ա որոշման հավելվածի 1-ին կետի՝ մտավոր սեփականության օբյեկտների պահպանության ենթակա սննդամթերքի առանձին տեսակների՝ օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման նպատակով`

Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունիսի 6

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունիսի 6-ի N 423-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ռ. Մակարյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Խաչիկյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ

Գ. Ղազարյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչության պետ

Լ. Մաքսուդյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքների վարչության պետի տեղակալ

Ա. Արամյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչության ագրովերամշակման աջակցության բաժնի պետ

Հ. Հակոբյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության իրացման հսկողության բաժնի պետ

Մ. Բաբայան -ՀՀ առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ

Ա. Բաբայան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Աղաջանյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի ստանդարտացման և հետազոտությունների բաժնի առաջատար մասնագետ

Ա. Հարությունյան -«Հայ գինեգործների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ (համաձայնությամբ)

Լ. Յագուբյան -«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ռ. Բեգլարյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դասախոս (համաձայնությամբ)

Ա. Դաշտոյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դասախոս (համաձայնությամբ)

Ն. Սիմոնյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դասախոս (համաձայնությամբ)

Ա. Խզմալյան -«Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի իրավաբան (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։