Հոդված 10. Հաստատել՝
Հոդված 10. Հաստատել՝
1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.
2) Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների ձևով տրամադրվող հատկացումների՝ ըստ օրենքով սահմանված գործոնների բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր գումարները՝
- «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ 24,358,310.4 հազար դրամ, որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը՝ 3,500.0 հազար դրամ,
- «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ 11,832,648.4 հազար դրամ.
3) համայնքների բյուջեներին օրենքով ֆինանսական համահարթեցման դոտացիաներ և Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2011 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալների բաշխումը` ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2013 թվականի ծախսերի նախահաշիվը՝ 4,134,647.0 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.
5) սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` ըստ առանձին տարրերի` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.
6) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստացող համայնքների ցանկը և այդ սուբվենցիաները տրամադրելու համար նախատեսված հատկացումների գումարները` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.
7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը՝ 6,099,967.4 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ 20,355,101.6 հազար դրամ.
8) ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարների և ռադիոհաճախականության օգտագործման վճարների չափերը` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն: