Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2013 թվականի N 448-Ա

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Եվրոպական միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների վարման նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Բանակցային խմբի ղեկավարին` ապահովել համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը Եվրամիության համապատասխան ներկայացուցիչների հետ և մեկամսյա ժամկետում բանակցությունների արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունիսի 10

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունիսի 10-ի N 448-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

Ա. Մովսեսյան -ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (բանակցային խմբի ղեկավար)

Գ. Մելքոնյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Մ. Մարգարյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։