«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11813216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
7 մայիսի 2013 թ. թիվ 381-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ԴՐԱՆՔ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԻ, ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը և ղեկավարվելով նույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի N 1235-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 46-րդ կետով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել.
1) համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի 2012 թվականի բյուջեի եկամուտների կորուստների հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալների ցանկը` համաձայն N 5 հավելվածի,
2) հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալների ներկայացման ձևը` համաձայն NN 1ա-1բ, 2ա-2բ, 3, 4 հավելվածների.
3) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների կողմից սույն հրամանով սահմանվող հավելվածների լրացման և ելակետային տվյալների հաշվարկման կարգը` համաձայն N 6 հավելվածի.
4) սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված հավելվածները լրացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքների կողմից, որոնց կոդերը սահմանվում են համաձայն N 6 հավելվածի.
5) սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված հավելվածներով նախատեսված ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում մինչև 2013 թվականի օգոստոսի 2-ը, իսկ անհրաժեշտության դեպքում ճշգրտված ելակետային տվյալները` մինչև 2013 թվականի օգոստոսի 30-ը.
6) որ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրման ենթակա` սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված հավելվածներով նախատեսված ելակետային տվյալների Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում ստացման առավելագույն ժամկետը 2013 թվականի հուլիսի 19-ն է, իսկ անհրաժեշտության դեպքում ճշգրտված ելակետային տվյալների համար` 2013 թվականի օգոստոսի 16-ն է:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Նախարարի ժամանակավոր
պաշտոնակատար Վ. Գաբրիելյան
Համայնքի կոդը
Հավելված N 1ա
ՀՀ ֆինանսների նախարարի
2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի
ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և
ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756
որոշմամբ սահմանված բարձրլեռնային
քաղաքային համայնքների համար
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
------------------------- մարզի --------------------------- քաղաքային համայնքի 2011, 2012 թթ. բյուջե գանձված առանձին տեղական տուրքերին առնչվող որոշ քանակական և գումարային ցուցանիշների վերաբերյալ
Հ/հ Տեղական տուրքի տեսակը 20.10.11 թ. - 31.12.11 թ. 20.10.12 թ. - 31.12.12 թ.
Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ) Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը Դրույքաչափի վերին սահմանի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ) Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ) Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը Դրույքաչափի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ) Ընդամենը համայնքի ավագանու տրամադրած թույլտվությունների քանակը (հատ) Թույլտվությունների քանակը, որոնց համար համայնքի ավագանին սահմանել է արտոնություն (հատ)
Ա 1 2 3 4 5 6 7 8 9 10
1 ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար 150,000.0 300,000.0 1.5 50,000.0 150,000.0 1.5
___________________
համայնքի անվանումը համայնքի ղեկավար ________________
անունը, ազգանունը ____________________
ստորագրությունը
« » 2013 թ. Կ.Տ.
Համայնքի կոդը
Հավելված N 1բ
ՀՀ ֆինանսների նախարարի
2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի
ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և
ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756
որոշմամբ սահմանված բարձրլեռնային
քաղաքային համայնքների համար
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
------------------------- մարզի --------------------------- գյուղական համայնքի 2011, 2012 թթ. բյուջե գանձված առանձին տեղական տուրքերին առնչվող որոշ քանակական և գումարային ցուցանիշների վերաբերյալ
Հ/հ Տեղական տուրքի տեսակը 20.10.11 թ. - 31.12.11 թ. 20.10.12 թ. - 31.12.12 թ.
Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ) Օրենքով սահմանված դրույ-քաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը Դրույքաչափի վերին սահմանի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ) Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ) Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը Դրույքաչափի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ) Ընդամենը համայնքի ավագանու տրամադրած թույլտվությունների քանակը (հատ) Թույլտվությունների քանակը, որոնց համար համայնքի ավագանին սահմանել է արտոնություն (հատ)
Ա 1 2 3 4 5 6 7 8 9 10
ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար 150,000.0 200,000.0 1.0 50,000.0 100,000.0 1.0
___________________
համայնքի անվանումը համայնքի ղեկավար ________________
անունը, ազգանունը ____________________
ստորագրությունը
« » 2013 թ. Կ.Տ.
Համայնքի կոդը
Հավելված N 2ա
ՀՀ ֆինանսների նախարարի
2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի
ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և
ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756
որոշմամբ սահմանված բարձրլեռնային
քաղաքային համայնքների համար
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
------------------------- մարզի --------------------------- քաղաքային համայնքի 20.10.12թ.-31.12.12թ. բյուջե գանձված առանձին տեղական տուրքերին առնչվող որոշ քանակական և գումարային ցուցանիշների վերաբերյալ
Հ/հ Տեղական տուրքի տեսակը 20.10.12թ.-31.12.12թ.
Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ) Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը Դրույքաչափի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ) Համայնքի բյուջե փաստացի գանձված գումարը (հազար դրամ) Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գումարը
(հազար դրամ)
Ա 1 2 3 4 5 6
1 ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում տեխնիկական հեղուկների խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար 10,000.0 30,000.0 1.5
2 ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում սեղմված բնական գազերի մանրածախ առևտրի կետերում սեղմված բնական գազերի վաճառքի թույլտվության համար 50,000.0 150,000.0 1.5
___________________
համայնքի անվանումը համայնքի ղեկավար ________________
անունը, ազգանունը ____________________
ստորագրությունը
« » 2013 թ. Կ.Տ.
Համայնքի կոդը
Հավելված N 2բ
ՀՀ ֆինանսների նախարարի
2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի
ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և
ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756
որոշմամբ սահմանված բարձրլեռնային
քաղաքային համայնքների համար
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
------------------------- մարզի --------------------------- գյուղական համայնքի 20.10.12թ.-31.12.12թ. բյուջե գանձված առանձին տեղական տուրքերին առնչվող որոշ քանակական և գումարային ցուցանիշների վերաբերյալ
Հ/հ Տեղական տուրքի տեսակը 20.10.12թ.-31.12.12թ.
Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ) Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը Դրույքաչափի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ) Համայնքի բյուջե փաստացի գանձված գումարը (հազար դրամ) Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գումարը (հազար դրամ)
Ա 1 2 3 4 5 6
1 ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում տեխնիկական հեղուկների խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար 10,000.0 20,000.0 1.0
2 ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում սեղմված բնական գազերի մանրածախ առևտրի կետերում սեղմված բնական գազերի վաճառքի թույլտվության համար 50,000.0 100,000.0 1.0
___________________
համայնքի անվանումը համայնքի ղեկավար ________________
անունը, ազգանունը ____________________
ստորագրությունը
« » 2013 թ. Կ.Տ.
Համայնքի կոդը
Հավելված N 3ա
ՀՀ ֆինանսների նախարարի
2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի
ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և
ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756
որոշմամբ սահմանված բարձրլեռնային
քաղաքային համայնքների համար
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
------------------- մարզի --------------------- քաղաքային համայնքի 2012 թվականի բյուջե գանձված առանձին եկամտատեսակներին առնչվող գումարային ցուցանիշների վերաբերյալ
Հ/հ Եկամտատեսակը 2012 թվական
Համայնքի բյուջե փաստացի գանձված գումարը
(հազար դրամ) Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գումարը
(հազար դրամ)
Ա 1 2
1 Գույքահարկ ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացի և մոտոամենագնացի (քվադրոցիկի) համար X
2 Տեղական տուրք ավտոկայանատեղերի համար
___________________
համայնքի անվանումը համայնքի ղեկավար ________________
ստորագրությունը ____________________
անունը, ազգանունը
« » 2013 թ. Կ.Տ.
Համայնքի կոդը
Հավելված N 3բ
ՀՀ ֆինանսների նախարարի
2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի
ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և
ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756
որոշմամբ սահմանված բարձրլեռնային
քաղաքային համայնքների համար
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
------------------- մարզի --------------------- գյուղական համայնքի 2012 թվականի բյուջե գանձված առանձին եկամտատեսակներին առնչվող գումարային ցուցանիշների վերաբերյալ
Հ/հ Եկամտատեսակը 2012 թվական
Համայնքի բյուջե փաստացի գանձված գումարը
(հազար դրամ) Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գումարը
(հազար դրամ)
Ա 1 2
1 Գույքահարկ ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացի և մոտոամենագնացի (քվադրոցիկի) համար X
2 Տեղական տուրք ավտոկայանատեղերի համար
___________________
համայնքի անվանումը համայնքի ղեկավար ________________
ստորագրությունը ____________________
անունը, ազգանունը
« » 2013 թ. Կ.Տ.
Համայնքի կոդը
Հավելված N 4
ՀՀ ֆինանսների նախարարի
2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի
ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և
ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756
որոշմամբ սահմանված բարձրլեռնային
քաղաքային համայնքների համար
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
---------------------------- մարզի ---------------------------- համայնքի 2012 թվականի բյուջե հողի հարկ վճարողներին «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքով վերապահված արտոնությունների վերաբերյալ
Հ/հ Ցուցանիշը 2012 թվական
1 «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքով կազմակերպություններին վերապահված արտոնություններ
2 «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական անձանց վերապահված արտոնություններ
___________________
համայնքի անվանումը համայնքի ղեկավար ________________
ստորագրությունը ____________________
անունը, ազգանունը
« » 2013 թ. Կ.Տ.
Հավելված N 5
ՀՀ ֆինանսների նախարարի
2013 թվականի մայիսի 7-ի
N 381-Ն հրամանի
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ
Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ տրամադրվող ելակետային տվյալներ
Հ/հ Ելակետային տվյալի անվանումը Ելակետային տվյալի ներկայացման ձևը սահմանող հավելվածի համարը
1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետով նախատեսված թույլտվությունների (բացառությամբ սեղմված բնական գազի մասով) համար տեղական տուրքի` 20.10.11 թ. - 31.12.11 թ. և 20.10.12 թ. - 31.12.12 թ. ժամանակահատվածների համար համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերը, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների NN 1ա-1բ
2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետով նախատեսված թույլտվությունների (բացառությամբ սեղմված բնական գազի մասով) քանակը` 20.10.12 թ. - 31.12.12 թ. ժամանակահատվածում տրամադրված համայնքի ավագանու կողմից, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների NN 1ա-1բ
3. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետով նախատեսված թույլտվությունների (բացառությամբ սեղմված բնական գազի մասով) գծով 20.10.12 թ. - 31.12.12 թ. ժամանակահատվածում համայնքի ավագանու սահմանած արտոնությունների քանակն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների NN 1ա-1բ
4. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» (սեղմված բնական գազի մասով) և «ե» կետերով նախատեսված թույլտվությունների գծով` 20.10.12 թ. - 31.12.12 թ. ժամանակահատվածում համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների NN 2ա-2բ
5. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» (սեղմված բնական գազի մասով) և «ե» կետերով նախատեսված թույլտվությունների համար 20.10.12 թ. -31.12.12 թ. ժամանակահատվածում համայնքի բյուջե փաստացի գանձված (մուտքագրված) տեղական տուրքի գումարներն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների NN 2ա-2բ
6. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» (սեղմված բնական գազի մասով) և «ե» կետերով նախատեսված թույլտվությունների համար տեղական տուրքի գծով համայնքի ավագանու սահմանած արտոնությունների 20.10.12 թ. -31.12.12 թ. ժամանակահատվածում համայնքի բյուջե փաստացի գանձված (մուտքագրված) գումարներն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների NN 2ա-2բ
7. Ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացի և մոտոամենագնացի (քվադրոցիկլի) համար գույքահարկի և ավտոկայանատեղերի տեղական տուրքի գծով համայնքի 2012 թվականի բյուջե փաստացի գանձված (մուտքագրված) գումարներն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների NN 3ա-3բ
8. Ավտոկայանատեղերի տեղական տուրքի գծով համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գծով համայնքի 2012 թվականի բյուջե փաստացի գանձված (մուտքագրված) գումարներն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների NN 3ա-3բ
9. «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հողի հարկ վճարող կազմակերպություններին վերապահված արտոնությունների 2012 թ. գումարը (այն համայնքների մասով, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկում) N 4
10. «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց վերապահված արտոնությունների 2012 թ. գումարը (այն համայնքների մասով, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկում) N 4
Հավելված N 6
ՀՀ ֆինանսների նախարարի
2013 թվականի մայիսի 7-ի
N 381-Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ NN 1ա, 1բ, 2, 2բ, 3ա, 3բ, 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
Հավելվածների լրացման ընդհանուր կանոններ
1. Հայաստանի Հանրապետության համայնքների 2012 թվականի բյուջեների կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկվելու են «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հետևյալ օրենքներում կատարված փոփոխությունների կիրարկման արդյունքներով.
1) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
2) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք։
2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններից Հայաստանի Հանրապետության համայնքների 2012 թվականի բյուջեների եկամուտների վրա կարող են ազդեցություն ունենալ.
1) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-224-Ն օրենքի կիրարկումը (ուժի մեջ է մտել 30.07.2011թ.), որով համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար սահմանվեց տեղական տուրք: Այս օրենսդրական փոփոխության արդյունքում համայնքների բյուջեները կարող են ունենալ լրացուցիչ եկամուտ:
2) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-178-Ն օրենքի կիրարկումը (ուժի մեջ է մտել 20.10.2012թ.), որով
ա. սեղմված բնական գազերի մանրածախ առևտրի կետերում սեղմված բնական գազերի վաճառքի թույլտվության համար, ինչպես նաև համայնքի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար սահմանվեց նոր տեղական տուրք (լրացուցիչ եկամուտ).
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվեց 50 000-100 000 դրամ` մինչ այդ սահմանված 150 000-200 000 դրամի փոխարեն (եկամուտների կորուստ)։
3. Քանի քննարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության համայնքներից միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների 2012 թվականի բյուջեների եկամուտները կարող են կրել կորուստներ: Հաշվի առնելով նաև «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բացասական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքների բյուջեների վրա, կարելի է եզրակացնել, որ 2012 թվականին եկամուտների կորուստ կարող էին ունենալ միայն հետևյալ համայնքների բյուջեները.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքներ,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքներ,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի համայնքներ:
Ուստի Հայաստանի Հանրապետության համայնքների 2012 թվականի բյուջեների կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկվելու են միայն վերը նշված Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713, 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 և 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշումներով սահմանված համայնքների մասով, որոնց ցանկը` ներառյալ դրանց կոդերը, բերված է սույն հրամանի հավելված N 7-ում:
4. Սույն հրամանի հավելված N 7-ում չընդգրկված համայնքների համար սույն հրամանով հաստատված հավելվածները չեն լրացվում:
5. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությամբ պայմանավորված ելակետային տվյալները ամփոփված են հավելվածներ NN 1ա-1բ, 2ա-2բ-ում:
6. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածների փոփոխությամբ պայմանավորված ելակետային տվյալները ամփոփված են հավելված NN 3ա-3բ-ում:
7. «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությամբ պայմանավորված ելակետային տվյալները ամփոփված են հավելված N 4-ում:
8. Ելակետային տվյալները տրամադրվում են ըստ առանձին համայնքների` սույն հրամանով հաստատված հավելվածների աղյուսակների տեսքով:
9. Համատեղ կամավոր միջհամայնքային կառույցներ ստեղծած համայնքների մասով ելակետային տվյալները ներկայացվում են ըստ առանձին համայնքների:
10. Հավելվածները պետք է լրացնել սույն կարգի համաձայն: Ընդ որում, լրացվում են հավելվածներում ընդգրկված աղյուսակների բոլոր դատարկ վանդակները, իսկ աղյուսակների վերնագրերում` մարզի, համայնքի անվանումը, կոդը:
11. Եթե որևէ հավելվածի աղյուսակում նշված ելակետային տվյալը համայնքում առկա չէ, ապա համապատասխան վանդակում պետք է լրացնել «0» թիվը:
12. NN 1ա-1բ, 2ա-2բ հավելվածներում որոշ վանդակներ արդեն լրացված են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափերի ստորին, վերին սահմանների և վերջինիս նկատմամբ կիրառվող գործակիցների ցուցանիշներով, որոնք կողմնորոշիչ են աղյուսակների մնացած դատարկ վանդակները լրացնելու համար:
13. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացվող NN 1ա, 1բ, 2ա, 2բ, 3ա, 3բ, 4 հավելվածների աղյուսակների էլեկտրոնային ֆայլերում.
1) F1 վանդակում նշված է հավելվածի համարը, որը նշված աղյուսակները լրացնելիս փոփոխման ենթակա չէ,
2) C1 վանդակում պետք է լրացնել համայնքի կոդը: Համայնքի կոդը լրացնելիս պետք է առաջնորդվել սույն հրամանի հավելված N 7-ով:
14. Աղյուսակի դատարկ վանդակներում պետք է գրել միայն թվեր: Քանի որ ներկայացված հավելվածներով տրամադրված տվյալները մշակվելու են համակարգչային ծրագրի միջոցով, չի թույլատրվում`
1) փոխել հավելվածների աղյուսակների կառուցվածքը (տողերի և սյունակների քանակը, դրանց անվանումները),
2) հավելվածների աղյուսակների վանդակները թվերից բացի, լրացնել այլ նիշերով (այդ թվում` տառերով) կամ բանաձևերի կիրառմամբ,
3) փոխել էլեկտրոնային ֆայլի տեսակը (այն անհրաժեշտ է ներկայացնել միայն EXCEL ֆայլի տեսքով),
4) փոխել հավելվածների աղյուսակների ոչ դատարկ վանդակների պարունակությունը:
15. Սույն կարգին համապատասխան չլրացված հավելվածները կամ դրանց աղյուսակների առանձին տողերը (եթե տողն ամբողջությամբ չի լրացվել) հաշվարկներում չեն ներառվում:
16. Հավելվածների աղյուսակներում լրացվող` հաշվարկներով ստացվող թվերը պետք է կլորացնել մինչև հարյուրերորդական նիշ:
17. Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների վերաբերյալ տվյալները կարող են արտացոլվել հավելվածների աղյուսակներում, եթե դրանք հիմնավորված են համայնքի ավագանու համապատասխան որոշումներով:
18. Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերի վերաբերյալ տվյալները կարող են արտացոլվել հավելվածների աղյուսակներում, եթե դրանք հիմնավորված են համայնքի ավագանու համապատասխան որոշումներով: Այն դեպքում, երբ համայնքի ավագանին չի սահմանել դրույքաչափ, ապա համապատասխան հավելվածի աղյուսակի համապատասխան վանդակում լրացվում է «0» թիվը:
Հավելվածներ NN 1ա-ի, 1բ-ի լրացման կարգը
19. Հավելվածներ NN 1ա, 1բ-ն վերաբերում են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետով նախատեսված թույլտվությունների (բացառությամբ սեղմված բնական գազի մասով) համար տեղական տուրքերին: Հաշվի առնելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերը և կատարված օրենսդրական փոփոխությունները, հավելվածը կազմված են ըստ համայնքների առանձին տիպերի` քաղաքային (N 1ա) և գյուղական (N 1բ) համայնքների, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքների ցանկում:
20. Հավելվածներ NN 1ա, 1բ-ն կազմված են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետում (բացառությամբ սեղմված բնական գազի մասով) ««Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-178-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2012 թվականի հոկտեմբերի 20-ից) կատարված փոփոխություններին համապատասխան:
21. Հավելվածներ NN 1ա, 1բ-ի աղյուսակների ելակետային տվյալներով հաշվարկվելու են նշված օրենսդրական փոփոխության կիրարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքների ցանկում ընդգրկված համայնքների բյուջեների եկամուտների կորուստները:
22. Հավելված NN 1ա, 1բ աղյուսակների [1], [2], [3], [5], [6], [7] սյունակների տեղեկատվությունն ունի կողմնորոշիչ նշանակություն մնացած դատարկ վանդակները լրացնելու համար:
23. Հավելվածներ NN 1ա, 1բ աղյուսակների [4]-րդ և [8]-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր տողում նշված տեղական տուրքի գծով համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերը` համապատասխանաբար, 20.10.11 թ. - 31.12.11 թ. և 20.10.12 թ. - 31.12.12 թ. համար: Այն չպետք է գերազանցի տվյալ տեղական տուրքի համար օրենքով սահմանված դրույքաչափերը` վերին սահմանի նկատմամբ գործակցի կիրառմամբ (տես տվյալ տողի համապատասխանաբար [2] և [6] սյունակները) և պակաս լինի ստորին սահմաններից (տես տվյալ տողի համապատասխանաբար [1] և [5] սյունակները):
24. Հավելվածներ NN 1ա, 1բ աղյուսակների [9]-րդ սյունակում լրացվում է 20.10.12 թ. - 31.12.12 թ. համար համայնքի ավագանու տված թույլտվությունների քանակը:
25. Հավելվածներ NN 1ա, 1բ աղյուսակների [10]-րդ սյունակում պետք է լրացվի 20.10.12 թ. -31.12.12 թ. համար համայնքի ավագանու կողմից տրամադրված արտոնությունների քանակին վերաբերող ելակետային տվյալները:
Հավելվածներ NN 2ա-ի, 2բ-ի լրացման կարգը
26. Հավելվածներ NN 2ա, 2բ-ն վերաբերում են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» (սեղմված բնական գազի մասով) և «ե» կետերով նախատեսված թույլտվությունների համար տեղական տուրքերին: Հաշվի առնելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերը և կատարված օրենսդրական փոփոխությունները, հավելվածները կազմված են ըստ համայնքների առանձին տիպերի` քաղաքային (N 2ա) և գյուղական (N 2բ) համայնքների, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքների ցանկում:
27. Հավելվածներ NN 2ա, 2բ-ն կազմված են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» (սեղմված բնական գազի մասով) և «ե» կետերում «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-178-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2012 թվականի հոկտեմբերի 20-ից) կատարված փոփոխություններին համապատասխան:
28. Հավելվածներ NN 2ա, 2բ-ի աղյուսակների ելակետային տվյալներով հաշվարկվելու են նշված օրենսդրական փոփոխության կիրարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքների ցանկում ընդգրկված համայնքների բյուջեների լրացուցիչ եկամուտները:
29. Հավելվածներ NN 2ա, 2բ աղյուսակների [1], [2], [3] սյունակների տեղեկատվությունն ունի կողմնորոշիչ նշանակություն մնացած դատարկ վանդակները լրացնելու համար:
30. Հավելվածներ NN 2ա, 2բ աղյուսակների [4]-րդ սյունակում լրացվում է յուրաքանչյուր տողում նշված տեղական տուրքի գծով համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը 20.10.12 թ. - 31.12.12 թ. համար: [4]-րդ սյունակում լրացված թիվը պետք է գտնվի տվյալ դրույքաչափի համար օրենքով սահմանված համապատասխան միջակայքում (տես տվյալ տողի [1] և [2] սյունակները):
31. Հավելվածներ NN 2ա, 2բ աղյուսակների [5]-րդ սյունակում լրացվում է համապատասխան տեղական տուրքի գծով համայնքի բյուջե գանձված փաստացի գումարը:
32. Հավելվածներ NN 2ա, 2բ աղյուսակների [6]-րդ սյունակում լրացվում է համայնքի ավագանու կողմից տվյալ տեղական տուրքի գծով սահմանված` համայնքի բյուջեի միջոցների հաշվին վճարված արտոնությունների գումարը:
Հավելվածներ NN 3ա-ի, 3բ-ի լրացման կարգը
33. Հավելվածներ NN 3ա-ն, 3բ-ն վերաբերում են.
1) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին («Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-172-Ն օրենք, ուժի մեջ է մտել 2010 թվականի դեկտեմբերի 25-ից), որով գույքահարկով հարկվող օբյեկտ են սահմանվել նաև ձյունագնացը և մոտոամենագնացը (քվադրոցիկլը),
2) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածում կատարված փոփոխությանը, որով սահմանվել է տեղական տուրքի օբյեկտի նոր տեսակ` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար («Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-224-Ն օրենք, ուժի մեջ է մտել 2011 թվականի հուլիսի 30-ից): Այս տեղական տուրքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով («Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-224-Ն օրենք, ուժի մեջ է մտել 2011 թվականի հուլիսի 30-ից):
34. Հավելվածներ NN 3ա, 3բ-ն նույնպես լրացնում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքների ցանկում ընդգրկված համայնքները:
35. Հավելվածներ NN 3ա, 3բ-ով ներկայացվող ելակետային տվյալներով հաշվարկվելու են նշված օրենսդրական փոփոխության կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտները:
36. Հավելվածներ NN 3ա, 3բ-ի աղյուսակների [1] սյունակում լրացվում են համապատասխան եկամտատեսակի գծով համայնքի բյուջե փաստացի գանձված (համայնքի բյուջե մուտքագրված) գումարները:
37. Հավելվածներ NN 3ա, 3բ-ի աղյուսակների [2] սյունակում լրացվում է միայն ավտոկայանատեղի համար տեղական տուրքի գծով համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքի բյուջեի միջոցների հաշվին վճարված արտոնությունների գումարը:
Հավելված N 4-ի լրացման կարգը
38. Հավելված N 4-ի ելակետային տվյալների` «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով («Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 20-ի ՀՕ-162 օրենք, ուժի մեջ է մտել 28.04.2001 թ.) կազմակերպություններին և ֆիզիկական անձանց վերապահված արտոնությունների գումարների հիման վրա հաշվարկվելու են նշված օրենքի 2-րդ հոդվածի կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի կրած կորուստները: Այս հավելվածը լրացվում է այն համայնքների մասով, որոնք մարտական գործողությունների հետևանքով ունեն չօգտագործված` 1994 թվականից հողի հարկից ազատված հողատարածքներ, ընդ որում՝ հավելվածները լրացնելիս՝ պետք է հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի և համապատասխան մարզպետի կողմից հաստատված` չօգտագործվող հողատարածքների ցանկերը:
Հավելված N 7
ՀՀ ֆինանսների նախարարի
2013 թվականի մայիսի 7-ի
N 381-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԵՎ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈԴԵՐԸ
Համայնքի անվանումը Կոդ
Արագածոտնի մարզ
Ալագյազ 02-006
Ապարան քաղաք 02-002
Ավշեն 02-014
Արագած (Ապարանի շրջ.) 02-015
Բերքառատ 02-027
Գառնահովիտ 02-029
Գեղադիր 02-030
Գեղաձոր 02-031
Գեղարոտ 02-032
Գետափ 02-033
Եղիպատրուշ 02-040
Զովասար 02-045
Թլիկ 02-047
Լեռնապար 02-049
Լուսագյուղ 02-051
Ծաղկահովիտ 02-053
Ծաղկաշեն 02-054
Ծաղկասար 02-055
Ծիլքար 02-056
Կայք (Մուլքի) 02-072
Կանիաշիր 02-094
Կարմրաշեն 02-059
Հնաբերդ 02-065
Ձորագլուխ 02-066
Ճարճակիս 02-037
Մելիքգյուղ 02-070
Մեծաձոր (Ավթոնա) 02-013
Միջնատուն (Օրթաճյա) 02-115
Միրաք 02-071
Նիգավան 02-075
Շենկանի 02-083
Շղարշիկ 02-084
Շողակն 02-077
Ոսկեթաս 02-085
Չքնաղ 02-088
Ջամշլու 02-090
Ռյա թազա 02-092
Սադունց 02-009
Սարալանջ 02-096
Սիփան 02-097
Վարդաբյուր 02-100
Արարատի մարզ
Արմաշ 03-019
Եղեգնավան 03-041
Երասխ 03-042
Զանգակատուն 03-043
Լուսառատ 03-049
Ուրցալանջ 03-094
Պարույր Սևակ 03-078
Ռանչպար 03-081
Վարդաշատ 03-088
Արմավիրի մարզ
Արազափ 04-015
Արաքս (Էջմիածնի շրջ.) 04-017
Բագարան 04-028
Բերքաշատ 04-032
Երվանդաշատ 04-041
Մարգարա 04-063
Ջանֆիդա 04-083
Փշատավան 04-095
Գեղարքունիքի մարզ
Ազատ 05-006
Ախպրաձոր 05-007
Ակունք 05-008
Աղբերք 05-009
Այրք 05-011
Աստղաձոր 05-013
Ավազան 05-014
Արեգունի 05-015
Արծվանիստ 05-016
Արծվաշեն 05-017
Արտանիշ 05-018
Արփունք 05-019
Բերդկունք 05-020
Գանձակ 05-021
Գավառ (Կամո) քաղաք 05-001
Գեղամաբակ 05-022
Գեղամասար 05-023
Գեղարքունիք 05-025
Գեղաքար 05-026
Գեղհովիտ 05-027
Դարանակ 05-029
Դրախտիկ 05-032
Երանոս 05-033
Զոլաքար 05-034
Թթուջուր 05-037
Լանջաղբյուր 05-038
Լիճք 05-039
Լճաշեն 05-040
Լճավան 05-041
Լճափ 05-042
Լուսակունք 05-043
Խաչաղբյուր 05-044
Ծակքար 05-045
Ծաղկաշեն 05-046
Ծափաթաղ 05-048
Ծովագյուղ 05-049
Ծովազարդ 05-050
Ծովակ 05-051
Ծովասար 05-036
Ծովինար 05-052
Կախակն 05-054
Կարճաղբյուր 05-055
Կարմիրգյուղ 05-056
Կութ 05-057
Կուտական 05-058
Հայրավանք 05-059
Ձորագյուղ 05-060
Ճամբարակ քաղաք 05-002
Մադինա 05-062
Մարտունի քաղաք 05-003
Մաքենիս 05-064
Մեծ Մասրիկ 05-065
Ներքին Գետաշեն 05-066
Ներքին Շորժա 05-067
Նորաբակ 05-068
Նորակերտ 05-069
Նորաշեն 05-070
Նորատուս 05-071
Շատջրեք 05-072
Շատվան 05-073
Շորժա 05-074
Չկալովկա 05-075
Ջաղացաձոր 05-076
Ջիլ 05-077
Սևան քաղաք 05-004
Սարուխան 05-078
Սեմյոնովկա 05-079
Սոթք 05-080
Վահան 05-081
Վաղաշեն 05-082
Վանևան 05-083
Վարդաձոր 05-084
Վարդենիկ 05-085
Վարդենիս քաղաք 05-005
Վարսեր 05-086
Վերին Գետաշեն 05-087
Վերին Շորժա 05-088
Տորֆավան 05-089
Տրետուք 05-090
Փամբակ 05-091
Փոքր Մասրիկ 05-092
Լոռու մարզ
Ապավեն 06-016
Արծնի 06-018
Ձորամուտ (միայն Գոգավան գյուղի համար) 06-067
Պաղաղբյուր 06-090
Ջիլիզա 06-094
Կոտայքի մարզ
Զովաշեն 07-028
Լեռնանիստ 07-033
Հանքավան 07-039
Հատիս 07-040
Սևաբերդ 07-061
Շիրակի մարզ
Ալվար (միայն Ալվար գյուղի համար) 08-005
Աղին (միայն Աղին գյուղի համար) 08-008
Աղվորիկ 08-009
Անիպեմզա 08-013
Աշոցք 08-015
Արդենիս 08-017
Բագրավան 08-022
Բայանդուր 08-023
Բաշգյուղ 08-025
Բավրա 08-026
Բերդաշեն (միայն Բերդաշեն գյուղի համար) 08-028
Գառնառիճ (միայն Գառնառիճ գյուղի համար) 08-029
Գտաշեն 08-035
Երազգավորս 08-037
Զարիշատ 08-038
Զորակերտ 08-039
Զույգաղբյուր 08-040
Թավշուտ 08-041
Իսահակյան (միայն Իսահակյան գյուղի համար) 08-043
Լեռնակերտ 08-046
Լուսաղբյուր 08-049
Ծաղկուտ 08-050
Կարմրավան 08-054
Կրասար 08-058
Հայկաձոր 08-059
Հառիճ 08-063
Հարթաշեն 08-064
Հովտուն 08-070
Ձորաշեն 08-074
Ղազանչի 08-075
Մեծ Մանթաշ 08-079
Մեծ Սեպասար 08-081
Մեղրաշատ 08-082
Մուսայելյան (Աշոցքի շրջ.) 08-085
Նահապետավան 08-086
Բագրավան 08-022
Շաղիկ 08--088
Շիրակավան 08-090
Ջրափի 08-098
Սալուտ 08-099
Սարագյուղ 08-101
Սարալանջ 08-102
Սարապատ 08-104
Սիզավետ 08-106
Վարդաղբյուր 08-109
Փոքր Մանթաշ 08-115
Սյունիքի մարզ
Ագարակ 09-008
Ագարակ քաղաք 09-002
Ալվանք 09-009
Աղվանի 09-012
Աճանան 09-042
Արավուս 09-017
Արևիս 09-019
Արծվանիկ 09-018
Բարձրավան 09-021
Գեղանուշ 09-025
Գեղի 09-026
Գորայք 09-028
Գորիս քաղաք 09-003
Գուդեմնիս 09-029
Դավիթ Բեկ 09-030
Եղեգ 09-033
Եղվարդ 09-034
Թանահատ 09-035
Թասիկ 09-036
Լեհվազ 09-037
Լեռնաձոր (միայն Լեռնաձոր գյուղի համար) 09-038
Լիճք 09-039
Խդրանց 09-043
Խնածախ 09-044
Խնձորեսկ 09-045
Խոզնավար 09-046
Խոտ 09-047
Ծավ 09-048
Ծղուկ 09-049
Կաղնուտ 09-050
Կապան քաղաք 09-001
Կարճևան 09-051
Կոռնիձոր 09-052
Կուրիս 09-053
Հարթաշեն 09-055
Ճակատեն 09-061
Մեղրի քաղաք 09-005
Մուցք 09-062
Ներքին Խնձորեսկ 09-063
Ներքին Հանդ 09-065
Նժդեհ 09-083
Նոր Աստղաբերդ 09-106
Նռնաձոր 09-066
Շաղատ 09-069
Շիկահող 09-072
Շինուհայր 09-073
Շուռնուխ 09-076
Շվանիձոր 09-074
Որոտան (Գորիսի շրջ.) 09-077
Ուժանիս 09-104
Չափնի 09-079
Սալվարդ 09-080
Սառնակունք 09-081
Սևաքար 09-087
Սյունիք 09-082
Սպանդարյան 09-084
Սրաշեն 09-086
Վահրավար 09-088
Վաղատուր 09-090
Վարդանիձոր 09-092
Վարդավանք 09-094
Վերին Խոտանան 09-095
Տանձավեր 09-098
Տաշտուն 09-100
Տեղ 09-101
Քաջարան 09-109
Քաջարան քաղաք 09-007
Քարահունջ 09-110
Քարաշեն 09-111
Վայոց ձորի մարզ
Բարձրունի 10-013
Արենի 10-008
Գնիշիկ (միայն Գնիշիկ գյուղի համար) 10-017
Գոմք (միայն Գոմք և Կապույտ գյուղերի համար) 10-019
Ելփին 10-020
Խաչիկ 10-025
Խնձորուտ 10-026
Կարմրաշեն 10-027
Հերմոն 10-029
Մարտիրոս 10-033
Նոր Ազնաբերդ 10-034
Չիվա 10-036
Ջերմուկ քաղաք 10-002
Ռինդ 10-037
Սարվան (միայն Ուղեձոր գյուղի համար) 10-039
Սերս 10-040
Վարդահովիտ 10-041
Տավուշի մարզ
Ազատամուտ (միայն Ազատամուտ գյուղի համար) 11-005
Ակնաղբյուր 11-006
Աճարկուտ 11-008
Այգեհովիտ 11-009
Այգեձոր 11-010
Այգեպար 11-011
Աչաջուր 11-013
Արծվաբերդ 11-014
Բագրատաշեն 11-016
Բաղանիս 11-017
Բարեկամավան 11-018
Բերդ 11-002
Բերդավան 11-019
Բերքաբեր 11-020
Դեբեդավան 11-024
Դեղձավան 11-025
Դիտավան 11-026
Դովեղ 11-027
Տավուշ 11-030
Իծաքար 11-031
Լուսահովիտ 11-033
Լուսաձոր 11-034
Խաշթառակ 11-035
Ծաղկավան (Իջևանի շրջ.) 11-037
Ծաղկավան (Տավուշի շրջ.) 11-038
Կիրանց 11-039
Կոթի 11-040
Կողբ 11-041
Մոսեսգեղ 11-045
Նավուր 11-046
Ներքին Կարմիր աղբյուր 11-047
Նոյեմբերյան քաղաք 11-004
Նորաշեն 11-048
Ոսկեվան 11-050
Ոսկեպար (միայն Ոսկեպար գյուղի համար) 11-049
Չինարի 11-051
Չինչին 11-052
Չորաթան 11-053
Պառավաքար 11-054
Պտղավան 11-055
Ջուջևան 11-056
Սարիգյուղ 11-057
Սևքար 11-058
Վազաշեն 11-059
Վարագավան 11-060
Վերին Կարմիր աղբյուր 11-061