Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2013 թվականի N 588-Ն

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը՝

1) «Մինսկի տրակտորների գործարան», «Բաբրույսկագրոմաշ» և «Լիդսելմաշ» բաց բաժնետիրական ընկերությունների հետ կնքել տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ (այսուհետ` տրակտորներ) ձեռք բերելու (գնման) պայմանագրեր՝ 1.9 մլն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելվածի.

2) տրակտորների ձեռքբերման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխման ծախսերի իրականացման նպատակով բելառուսական «Բելառուսբանկ» բաց բաժնետիրական ընկերությունից ներգրավել 2.1 մլն ԱՄՆ-ի դոլար վարկ՝ 60 ամիս մարման ժամկետով, 1.34 տոկոս տարեկան տոկոսադրույքով՝ կնքելով համապատասխան վարկային պայմանագիր:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության կողմից բելառուսական «Բելառուսբանկ» բաց բաժնետիրական ընկերությունից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` 2.100.000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով, 60 ամիս մարման ժամկետով, 1.34 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսների վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման կատարումն ապահովելու նպատակով համապատասխան ծախսերի նախահաշիվ:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ մշակել տրակտորների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կազմակերպություններին բաշխման չափորոշիչները, ընթացակարգերն ու վերջիններիս կողմից դրանց ձեռքբերման պայմանները՝ համագործակցելով վարկային և լիզինգային կազմակերպությունների հետ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունիսի 14

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 13-ի N 588-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՆԵՐԸ

NN

ը/կ Գյուղատնտեսական տեխնիկայի անվանումը Արտադրող երկիրը Քանակը Միավորի մոտավոր գինը (ԱՄՆ-ի դոլար) Գումարը

(ԱՄՆ-ի դոլար) Տրանսպորտային ծախսերը

(ԱՄՆ-ի դոլար)

1. Տրակտորներ 82 ձ. ուժ Բելառուս 100 15 150 1 515 000 240 000

2. Հավաքիչ-մամլիչներ Բելառուս 20 9 230 184 600

3. Կուլտիվատորներ` կցովի և կախովի Բելառուս 20 1 095 21 900

4. Գութաններ` երեք խոփանի Բելառուս 40 836 33 440

5. Կարտոֆիլատնկիչներ Բելառուս 10 1 888 18 880

6. Կարտոֆիլաքանդիչներ Բելառուս 10 2 998 29 980

7. Խոտհնձիչներ տրակտորյան Բելառուս 15 775 11 625

8. Շարքացաններ հացահատիկային Բելառուս 10 4 986 49 860

Ընդամենը 1 865 285 240 000

Ընդամենը` ներառյալ տրանսպորտային ծախսերը 2 105 285

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։