Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Է. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2013 թվականի N 476-Ա

Է. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Է. Ղազարյանին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վ. Խուդավերդյանին 2013 թվականի հունիսի 17-19-ը գործուղել Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզ՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի միջև կնքված համագործակցության համաձայնագրերը կենսագործելու և հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:

2. Է. Ղազարյանի և Վ. Խուդավերդյանի՝ Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունիսի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։