Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2013 թվականի N 462-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյն-Ույգուրյան ինքնավար շրջանի միջև առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով 2013 թվականի հունիսի 17-22-ը Պեկին և Ուրումչի (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղել պատվիրակություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Ա. Պետրոսյանի, Ի. Իսայանի, Ա. Ավետիսյանի, Ա. Պետրոսյանի, Հ. Բադալյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Հարությունյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ոսկանյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի՝ Պեկին գործուղման մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

6. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ուրումչի գործուղման մասին հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունիսի 17

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունիսի 17-ի N 462-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՊԵԿԻՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Պետրոսյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար, 2013 թ. հունիսի 17-21-ը)

Ի. Իսայան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (2013 թ. հունիսի 17-21-ը)

Ա. Ավետիսյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (2013 թ. հունիսի 17-20-ը)

Ա. Ոսկանյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ (2013 թ. հունիսի 17-20-ը)

Ա. Պետրոսյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (2013 թ. հունիսի 17-21-ը)

Ռ. Հարությունյան -«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ, 2013 թ. հունիսի 17-20-ը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Գաբրիելյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունիսի 17-ի N 462-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՈՒՐՈՒՄՉԻ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ռ. Հարությունյան -«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավար, համաձայնությամբ) (2013 թ. հունիսի 20-22-ը)

Ա. Ավետիսյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (2013 թ. հունիսի 20-22-ը)

Ա. Ոսկանյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ (2013 թ. հունիսի 20-22-ը)

Հ. Բադալյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգախնայողության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ (2013 թ. հունիսի 19-22-ը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։