Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆԳՐԵՍԻ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԻՍՏԸ ԵՎ «ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ» ԹԵՄԱՅՈՎ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2013 թվականի N 479-Ա

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆԳՐԵՍԻ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԻՍՏԸ ԵՎ «ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ» ԹԵՄԱՅՈՎ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ Եվրոպայի խորհրդի կոնգրեսի բյուրոյի նիստը 2013 թվականի հունիսի 18-ին Երևանում անցկացնելու նպատակով բյուրոյի պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի հետ կապված ծախսերը` 3687500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

2. Ընդունել ի գիտություն, որ 2013 թ. հունիսի 18-ին Եվրոպայի խորհրդի կոնգրեսի բյուրոյի նիստը և հունիսի 19-ին «Մասնակցային ժողովրդավարության զարգացումը տեղական մակարդակով» թեմայով խորհրդաժողովի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև այդ կապակցությամբ Հայաստան ժամանող պատվիրակությունների ընդունելության հետ կապված մնացած ծախսերը կիրականացվեն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության իրականացման համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունիսի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։