ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2013 թվականի N 489-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքում (այսուհետ` համայնք) պետության, համայնքի և մասնավոր կազմակերպությունների համագործակցության շրջանակներում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերի համակարգման ու դրանց համադրման, համայնքում իրականացվող ծրագրերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, համայնքի քաղաքաշինական և կառուցապատման ծրագրերի միասնականության ապահովման, համայնքում իրականացվող ծրագրերում միջազգային կազմակերպությունների ներգրավման ու տարբեր տեսակի փորձաքննությունների անցկացման, համայնքի զարգացման տեսլականի ձևավորման և իրականացման, իրականացվող ծրագրերին համապատասխան` համայնքում բարենպաստ միջավայրի ձևավորման համար ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին` ելնելով քննարկվող խնդիրների առանձնահատ-կություններից՝ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին:
3. Հանձնաժողովին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավա-րության քննարկմանը ներկայացնել Դիլիջանի քաղաքային համայնքի զարգացման միջոցա-ռումների ծրագիր:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հունիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
հունիսի 20-ի N 489-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գևորգյան -ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Վ. Ավանեսյան -ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ս. Թադևոսյան -ՀՀ քաղաքաշինության նախարար
Ա. Հարությունյան -ՀՀ բնապահպանության նախարար
Գ. Խաչատրյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Հ. Բեգլարյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Ջավադյան -ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Ղուլարյան -ՀՀ Տավուշի մարզպետ
Ա. Սանթրոսյան -Դիլիջանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ա. Խաչատրյան -Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ղազարյան -Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ (համաձայնությամբ)
Մ. Լու Փափազյան -«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Հակոբյան -«Թուֆենկյան հոսփիթալիթի» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Բարսեղյան -Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ա. Օսիպյան -Հայաստանի բանկերի միության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Թոքմաջյան -Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Ադամյան -Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Ամիրխանյան -Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մելքոնյան -«Դիլիջան» միջազգային դպրոցի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ա. Բախշյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ (պատասխանատու քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Գաբրիելյան