ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2013 թվականի N 483-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի լրամշակման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի «Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 472-Ն որոշման 3-րդ կետի պահանջների կատարման և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից ներկայացված առաջարկությունների քննարկման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերջնական տարբերակը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հունիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
հունիսի 20-ի N 483-Ա
որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Թադևոսյան -ՀՀ քաղաքաշինության նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Լ. Շահվերդյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Մ. Քյուրքչյան -ՀՀ վերահսկիչ պալատի 6-րդ վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Գ. Գալստյան -«ՀՀ շինարարների միություն» ԻԱՄ-ի նախագահ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Կ. Մխոյան -ՀՀ քաղաքաշինության նախարարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Գ. Մինասյան -Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետական և շինարարական կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Գ. Ազիզյան -«Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Կ. Բադալյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Վ. Գրիգորյան -Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետական և շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Ա. Շատվերյան -ՀՀ վերահսկիչ պալատի 6-րդ վարչության գլխավոր մասնագետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Ա. Չիլինգարյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության տնտեսական վերլուծության բաժնի պետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Լ. Իգիթխանյան -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի տեղակալ-տնտեսագիտական բաժնի պետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Է. Շաքարյան -Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ աշխատանքի բաժնի պետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Գ. Մարտիրոսյան -ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Ս. Միքայելյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Ս. Բաբայան -Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախահաշվային բաժնի ղեկավար (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Ռ. Ավագիմյան -«Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության փոխտնօրեն (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Ռ. Ուրումյան -«Հորիզոն-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրատեխնիկական բաժնի պետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Ա. Պետրոսյան -«Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության շինէկոնոմիկայի և նախահաշվային բաժնի ղեկավար (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Ա. Ասատրյան -ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կենցաղային ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, հատուկ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Վ. Աղաբաբյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության ընթացակարգերի բաժնի ավագ հարկային տեսուչ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Հ. Փառլակյան -«Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր մասնագետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Մ. Մկրտչյան -ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շինարարական նյութերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության բաժնի պետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Հ. Սիմոնյան -ՀՀ մշակույթի-նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների վերականգնման բաժնի փորձագետ (միջգերատեսչական հանձնաժողովի անդամ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Գաբրիելյան