Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Մ-4 ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԿՈՒ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՈՒՄՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հունիսի 2013 թվականի N 615-Ն

Մ-4 ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԿՈՒ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՈՒՄՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անհետաձգելի համարել Ա/ճ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 39+500- կմ 51+200 ճանապարհահատվածի պատվածքի առանձին հատվածների և Ա/ճ Մ-4, Երևան-Սևան-Դիլիջան-Ադրբեջանի սահման կմ 73+200 - կմ 80+920 ճանապարհահատվածի պատվածքի նորոգման աշխատանքների և այդ աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 12 հավելվածում կատարել լրացում՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը սույն որոշման 1-ին կետում նշված գնումներն իրականացնելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան՝ բանակցային ընթացակարգով գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով և աշխատանքների ձեռքբերումն իրականացնելու է առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու հանգամանքի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով 2013 թվականին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին կամ հաջորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության գծով հաստատված Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման 2014 թվականի կողմնորոշիչ չափաքանակների սահմաններում նախարարության կողմից գումարները նախատեսելու պայմանով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունիսի 20

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 615-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Անվանումը Գնման ձևը Չափման միավորը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը գումարը

(հազ.

դրամ)

Բաժին N 04 Խումբ N 05 Դաս N 01 Ճանապարհային տրանսպորտ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

1.Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում

Հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում`

Ճանապարհների և ավտոմայրուղիների շինարարություն ԲԸՀ դրամ 1

Տեխնիկական հսկողության ծառայություններ ԲԸՀ դրամ 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։