ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2013 թվականի N 453-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Նախարարություն, գործակալություն,
տեսչություն Աշխատողների առավելագույն թվաքանակը (հաստիքային միավոր) որից` ղեկավարի տեղակալներ
ընդամենը առաջին
տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ 3126 4 1
կառուցվածքային ստորաբաժանումներ 110 4 1
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն 25 1 -
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 111 1 -
Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն 19 - -
Օրինականության վերահսկողության տեսչություն 25 1 -
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն 413 3 -
Քրեակատարողական ծառայություն 2423 4 1
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հաստիքային միավորների ավելացումը կատարել նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում «Այլ վարձատրություններ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հունիսի 17
Երևան