ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2013 թվականի N 628-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2013/2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2013/2014 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների և մասնագիտությունների` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը միջին մասնագիտական կրթական ծրագրով «0204 Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 65 տեղից բացի` սույն որոշմամբ հատկացվող լրացուցիչ 40 տեղի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 20-ը ներկայացված, Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցրած, հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հունիսի 20
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 13-ի N 628-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2013/2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
Դասիչը Մասնագիտությունը Տեղը
I. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
0515 Զարդակիրառական արվեստ 600
0601 Հաշվետարություն 20
0604 Բանկային գործ 20
0605 Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում 80
0608 Առևտրական գործ 20
0904 Օգտակար հանածոների հարստացում 20
1002 Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում 20
1003 Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում 40
1004 Էլեկտրակայանների և ցանցերի տեխնիկական սպասարկում 20
1005 Էլեկտրական սարքերի, մեքենաների և ապարատների փորձարկում 20
007 Էլեկտրալուսավորման և ուժային սարքավորումների էլեկտրամոնտաժում 20
1105 Մետաղների մշակման տեխնոլոգիա՝ ճնշմամբ 20
1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 160
1210 Մետաղների մեխանիկական մշակում՝ հաստոցների և գծերի վրա 25
1211 Սարքավորումների տեխնիկական շահագործում 40
2003 Ռադիոէլեկտրոնային սարքավորումների և սարքերի արտադրության տեխնոլոգիա 10
2009 Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում 20
2014 Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում 40
2203 Համակարգիչների շահագործում 270
2204 Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում 40
2304 Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում 220
2311 Հասարակական սնունդ 605
2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 420
2603 Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա 20
2704 Գինեգործություն և հյութերի արտադրություն 20
2710 Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա 20
2711 Հրուշակեղենի տեխնոլոգիա 20
2802 Մանվածքի և մանվածքային իրերի տեխնոլոգիա 40
2809 Կարի արտադրության տեխնոլոգիա 140
2901 Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում 20
2902 Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում 60
2906 Տանիքագործական աշխատանքների իրականացում 40
2907 Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ 110
2908 Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում 80
2912 Շենքերի և կառույցների սանիտարատեխնիկական սարքավորումներ 20
2915 Գազային սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում 40
3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 206
3404 Լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում (ըստ ուղղությունների) 40
Պահուստային տեղեր 231
Ընդամենը 3857
II. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
1706 Հիվանդի ընդհանուր խնամք 20
Ընդամենը 20
III. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
0101 Ոստիկանական գործ 120
Ընդամենը 120
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Գաբրիելյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 13-ի N 628-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2013/2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
Դասիչը Մասնագիտությունը Տեղը
1 2 3
I. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
0202 Սոցիալական ապահովության կազմակերպում 5
0205 Սոցիալական աշխատանք 4
0207 Թարգմանություն և գործավարություն 91
0208 Թարգմանություն և մաքսավարություն 19
0209 Թարգմանություն և արխիվավարություն 16
0210 Թարգմանություն և սպասարկման կազմակերպում 22
0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 31
0308 Մասնագիտական ուսուցում (ըստ ճյուղերի) 3
0310 Երաժշտական կրթություն 7
0313 Նախադպրոցական կրթություն 80
0402 Մանկաբարձական գործ 10
0405 Դեղագործություն 30
0406 Քույրական գործ 35
0416 Ատամնատեխնիկական գործ 18
0501 Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների) 171
0502 Երգեցողություն 95
0503 Երգչախմբավարություն (երգչախմբային դիրիժորություն) 7
0504 Երաժշտության տեսություն 5
0505 Էստրադայի երաժշտարվեստ 4
0506 Պարարվեստ 5
0507 Դերասանական արվեստ 16
0509 Ռեժիսուրա (ըստ տեսակների) 18
0512 Գեղանկարչություն 54
0513 Քանդակագործություն 15
0514 Դիզայն (ըստ ճյուղերի) 68
0515 Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ 26
0516 Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում 3
0517 Գրադարանային գործ 4
0518 Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն 3
0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի) 294
0602 Մենեջմենթ (կառավարում) (ըստ ճյուղերի) 143
0603 Ֆինանսներ (ըստ ճյուղերի) 83
0604 Բանկային գործ 69
0606 Ապահովագրական գործ (ըստ ճյուղերի) 46
0607 Շուկայաբանություն (ըստ ճյուղերի) 39
0608 Առևտուր (ըստ ճյուղերի) 12
0612 Ապրանքագիտություն (ըստ համասեռ ապրանքների խմբերի) 35
0902 Բաց լեռնային աշխատանքներ 16
1001 Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր 18
1002 Էլեկտրահաղորդման գծերի տեղակայում և շահագործում 12
1004 Էլեկտրամատակարարում (ըստ ճյուղերի) 10
1005 Ջերմաէլեկտրակայաններ 10
1103 Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն 18
1705 Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում 27
1706 Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործում 4
1715 Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում 8
1723 Երկաթուղու էլեկտրաքարշի տեխնիկական շահագործում 13
1801 Էլեկտրական մեքենաներ և ապարատներ 15
2004 Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր 18
2014 Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում (ըստ ճյուղերի) 5
2015 Փոստային կապ 5
2019 Կինոսարքավորումների և տեսատեխնիկայի շահագործում 4
2103 Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 13
2201 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր 47
2203 Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում 226
2204 Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում 21
2206 Մեխատրոնիկա 10
2301 Սպասարկման կազմակերպում 40
2302 Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում 68
2307 Զբոսաշրջություն 45
2311 Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում 24
2312 Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ 15
2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 196
2514 Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում 5
2702 Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա 7
2704 Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն 17
2707 Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա 18
2708 Մսի և մսամթերքների տեխնոլոգիա 10
2710 Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա 4
2711 Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա 26
2808 Հագուստի մոդելավորում և նախագծում 64
2809 Հագուստի պատրաստման տեխնոլոգիա 19
2814 Պոլիգրաֆիական արտադրություն 11
2819 Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն 26
2901 Ճարտարապետություն 4
2902 Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում 34
2905 Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն և շահագործում 20
2912 Ջրամատակարարում և ջրահեռացում 3
2913 Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում 12
2915 Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում 3
2916 Քաղաքաշինական կադաստր 4
3101 Հողաշինարարություն 15
3102 Գյուղատնտեսագիտություն 37
3104 Անասնաբուժություն 47
3106 Գյուղատնտեսության մեքենայացում 22
3109 Ձկնաբանություն և ձկնաբուծություն 10
3114 Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում և նորոգում 15
3204 Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում 3
3205 Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանություն 10
3404 Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում) (ըստ ճյուղերի) 6
Պահուստային տեղեր 147
Ընդամենը 3073
II. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
0402 Մանկաբարձական գործ 113
0405 Դեղագործություն 129
0406 Քույրական գործ 290
0415 Քույրական գործի կազմակերպում 48
Ընդամենը 580
IV. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն
0319 Պարի ուսուցում 2
0506 Պարարվեստ 29
Ընդամենը 31
VI. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 75
Պահուստային տեղեր 3
Ընդամենը 78
VII. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
0204 Ոստիկանական գործ 100
ԼՂՀ-ին հատկացված նպատակային տեղեր 5
Ընդամենը 105
VIII. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 5
2402 Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում 5
2410 Թռչող հարմարանքների և շարժիչների տեխնիկական շահագործում 5
Ընդամենը 15
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Գաբրիելյան