Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2013 թվականի N 638-Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` «ԳԱԶ-3110» մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը` 041 LL 50, թողարկման տարեթիվը՝ 2003 թվական, սկզբնական արժեքը՝ 3882911 դրամ) նվիրել «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությանը:

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` «KIA ՕPTIMA» մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը` 052 LL 50, թողարկման տարեթիվը՝ 2007 թվական, սկզբնական արժեքը՝ 6.350.000 դրամ) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` «KIA ՕPTIMA» մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը` 015LL10, թողարկման տարեթիվը՝ 2007 թվական, սկզբնական արժեքը՝ 6.350.000 դրամ) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պայմանագրից բխող ծախսերը ենթակա են իրականացման` «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունիսի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։