ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2013 թվականի N 498-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 233-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի մարտի 26-ի «2013 թվականին նշվելիք հոբելյանները նախապատրաստող հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 233-Ա որոշման N 6 հավելվածը «Վ. Բաղդասարյան-ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Կ. Կարապետյան -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ս. Սարգսյան -ՀՀ ժողովրդական արտիստ (համաձայնությամբ)
Ռ. Թովմասյան -ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հունիսի 21
Երևան