«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հուլիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11613267
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
28 հունիսի 2013 թ.
ք. Երևան N 292-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ա) ենթակետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի նիստի թիվ 22 արձանագրության 34-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանով հաստատված հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ գլխի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՐՏԵՐԻ ՑԱՆԿ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻԱՅՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ (ԿՌ) ՌԷՄ-ԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
1) Հետևյալ շերտերը նախատեսված են միայն Կառավարական նշանակության ՌԷՄ-ների օգտագործման համար
108,0-144,0 ՄՀց
146,0-149,9 ՄՀց
162,7-163,2 ՄՀց
168,5-174,0 ՄՀց
230,0-300,0 ՄՀց
308,0-335,4 ՄՀց
344,0-390,0 ՄՀց
421,5 ՄՀց
432,3 ՄՀց
443,1 ՄՀց 451,65 ՄՀց
790,0-800,0 ՄՀց
812,0-842,0 ՄՀց
852,0-880,0 ՄՀց
915,0-925,0 ՄՀց
960,0-1400 ՄՀց
1457-1459 ՄՀց
1469-1471 ՄՀց
2300-2400 ՄՀց
2520-2600 ՄՀց
2700-3300 ՄՀց
4200-4400 ՄՀց
4575-4610 ՄՀց 4800-5660 ՄՀց
6500 - 7250 ՄՀց
7550 - 7900 ՄՀց
8175 - 10375 ՄՀց
13,25 - 13,40 ԳՀց
15,40 - 16,60 ԳՀց
2) Մինչև 2015 թվականը քաղաքացիական նշանակության ՌԷՄ-ների շահագործման համար նախատեսված 801-811 ՄՀց և 842-852 ՄՀց հաճախականության շերտերը կարող են օգտագործվել Կառավարական նշանակության ՌԷՄ-ների կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հետ:
3) Մինչև 2017 թվականը քաղաքացիական նշանակության ՌԷՄ-ների շահագործման համար նախատեսված ներքո նշված հաճախականության շերտերը/ները կարող են օգտագործվել Կառավարական նշանակության ՌԷՄ-ների կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հետ:
30,0 - 48,5 ՄՀց
48,5-56,5 ՄՀց
56,5 - 58,0 ՄՀց
58-66,0 ՄՀց
66,0 - 76,0 ՄՀց
76-108 ՄՀց
144 - 146 ՄՀց
189,0 ՄՀց
196,2 ՄՀց
197,0 ՄՀց
220-230 ՄՀց
300 - 308 ՄՀց
335,4- 344,0 ՄՀց
390 - 400 ՄՀց
404 - 406 ՄՀց 406 - 406,1 ՄՀց
410 – 425 ՄՀց (բացառությամբ. 421,5 ՄՀց)
450 – 470 ՄՀց (բացառությամբ. 451,65 ՄՀց)
475 - 525 ՄՀց
664 - 672 ՄՀց
720 - 790 ՄՀց
890 - 915 ՄՀց
935 - 960 ՄՀց
1480 - 1745 ՄՀց
1765 - 1840 ՄՀց
1860 - 1910 ՄՀց
1915 - 1950 ՄՀց
1965 - 2000 ՄՀց
2400 - 2520 ՄՀց
3400 - 3900 ՄՀց
4000 - 4200 ՄՀց 4400 - 4575 ՄՀց
4610 - 4800 ՄՀց
5700 - 6300 ՄՀց
7250 - 7550 ՄՀց
7900 - 8175 ՄՀց
10,734 - 10,816 ԳՀց
11,0 - 12,0 ԳՀց
12,50 - 13,25 ԳՀց
13,45 - 15,40 ԳՀց
16,60 - 17,34 ԳՀց
24,25 - 24,65 ԳՀց
31,8 - 36,0 ԳՀց»
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար
Գ. Բեգլարյան