Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-03-12-ից մինչև 2001-09-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-09-12Բացել ARLIS-ում

040.0180.12.03.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 մարտի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2001 թվականի N 180

քաղ. Երևան

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով, 9-րդ հոդվածի «զ» և 12-րդ հոդվածի «ե» կետերով սահմանված հատկացումների, ինչպես նաև պետական կառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող այլ ֆինանսական միջոցների հաշվին կենտրոնացված գնման ենթակա ապրանքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման հավելվածում չընդգրկված աշխատանքների և ծառայությունների անվանացանկերը (կցվում են)` ըստ այդ գնումներն իրականացնելու նպատակով կնքվելիք պայմանագրերի առարկաների:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2001 թվականի մարտի 15-ը, կենտրոնացված գնումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն ներկայացված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման հայտերի փաթեթում կատարել անհրաժեշտ ճշգրտումներ` նվազեցնելով պահպանման ծախսերով նախատեսված ապրանքների և ծառայությունների գնման ծավալները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման 4.15-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ մեկ աղբյուրից ձեռք բերված ապրանքների և ծառայությունների չափով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 4.18-րդ կետից հանել «ա», «բ» և «գ» ենթակետերը և կետը «կարիքների համար» բառերից հետո լրացնել «կենտրոնացված գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկերը» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 12-ից:

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

մարտի 12-ի N 180 որոշմամբ

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

(մլն դրամ)

N Ը/կ Կառավարման մարմնի անվանումը և գնման առարկան Նախահաշվային արժեքը (գինը) Ֆինան-

սավորման աղբյուրը*

1 2 3 4 5

/ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 845.00

1 Արփա-Սևան թունելի շահագործում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում, այդ թվում` 285.00 ՊԲ-2001

ա/ Արփա-Սևան N 1 թունելի վթարային 156 գծամետր հատվածի վերականգնում 145.00

բ/ Արփա-Սևան թունելի շահագործում և ընթացիկ նորոգում 120.00

գ/ Արփա-Սևան թունելի վթարային հատվածների վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և փորձաքննություն 20.00

2 Ջրամբարների տեխնիկական վիճակի բարելավման, վերականգնման և վերանորոգման աշխատանքների իրականացում (հիմնանորոգում), այդ թվում՝ 160.00 ՊԲ-2001

ա/ 2001թ. ընթացքում կատարվելիք ջրամբարների վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և փորձաքննություն 2.70

բ/ Ջրամբարների վերանորոգում, այդ թվում՝ 102.70

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ 39.20

Մանթաշի ջրամբար 5.60

սնուցող ջրանցքի մաքրում և նորոգում 5.60

Թավշուտի ջրամբար 2.40

սնուցող ջրանցքի մաքրում և նորոգում 2.40

Ախուրյանի ջրամբար 6.30

ոռոգման ցանցի վերականգնում 6.30

Վարդաքարի ջրամբար 6.00

հակաֆիլտրացիոն միջոցառումներ 6.00

Սառնաղբյուրի ջրամբար 6.20

հակաֆիլտրացիոն միջոցառումներ 6.20

Ջաջուռի ջրամբար 8.50

թասի մաքրում տիղմից 8.50

Մարալիկի ջրամբար 4.20

իրիգացիոն ջրթողի նորոգում 4.20

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ 20.10

Հախումի ջրամբար 5.60

ստորասրահի նորոգում (ինյեկցիա) 5.60

Ջողազի ջրամբար 14.50

ստորասրահի նորոգում (ինյեկցիա) 14.50

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ 9.30

Գեղարքունիք - 1 ջրամբար 2.20

սնուցող ջրանցքի մաքրում և նորոգում 2.20

Գեղարքունիք - 2 ջրամբար 2.30

սնուցող ջրանցքի մաքրում և նորոգում 2.30

Լանջաղբյուր - 1 ջրամբար 2.70

սնուցող ջրանցքի մաքրում և նորոգում 2.70

Լանջաղբյուր– 2 ջրամբար 2.10

սնուցող ջրանցքի մաքրում և նորոգում 2.10

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ 8.70

Ազատի ջրամբար 5.20

պատվարի ներքին շեփի նորոգում 5.20

Զանգակատան ջրամբար 3.50

հակաֆիլտրացիոն միջոցառումներ 3.50

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ 11.60

Հալավարի ջրամբար 7.80

հակաֆիլտրացիոն միջոցառումներ 7.80

Ծիլքարի ջրամբար 3.80

պատվարի վերին շեփի նորոգում 3.80

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 4.00

Քարագլխի ջրամբար 1.50

հակաֆիլտրացիոն միջոցառումներ 1.50

Հորսի ջրամբար 2.50

իրիգացիոն ջրթողի նորոգում 2.50

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ 5.30

Դավիթ-Բեկի ջրամբար 5.30

ստորասրահի նորոգում 5.30

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ 4.50

Մեծավանի ջրամբար 4.50

աղետային ջրհեռի և ներքին շեփի նորոգում 4.50

գ/ Ջրամբարներում առավելագույն ջուր կուտակելու նպատակով գարնան նախապատրաստական աշխատանքներ 54.60

3 Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, դրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների իրականացում (կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրում և նորոգում), այդ թվում՝ 400.00

ա/ 342 կմ բաց կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրում և վերանորոգում, նույն թվում՝ 294.90 ՊԲ-2001

- Արարատի մարզի Հրազդանի աջափնյա կոլեկտորի I տեղամաս իր չորացուցիչներով 12.900

- Արարատի մարզի Հրազդան-Արաքսի կոլեկտորի ջրհավաք 5 իր չորացուցիչներով 10.600

- Արարատի մարզի Հրազդան-Արաքսի կոլեկտորի ջրհավաքներ 3 և 4 իրենց չորացուցիչներով 11.100

- Արարատի մարզի Հրազդան-Արաքսի կոլեկտորի ջրհավաքներ 6ա, 6բ, 6ս իրենց չորացուցիչներով 12.600

- Արարատի մարզի Հրազդան-Արաքսի կոլեկտոր (Մասիսի տեղամաս 10.795

- Արարատի և Արմավիրի մարզերի կոլեկտոր 4 իր ջրհավաքներով և չորացուցիչներով 11.757

- Արարատի մարզի կոլեկտոր 6 իր ջրհավաքներով և չորացուցիչներով 10.253

- Արարատի մարզի Հրազդան-Արաքսի կոլեկտորի ջրհավաքներ 14, 15 իրենց չորացուցիչներով 11.931

- Արարատի մարզի Հրազդան-Արաքսի կոլեկտորի ջրհավաքներ 16, 17, 18, 19 իրենց չորացուցիչներով 11.094

- Արարատի մարզի Հրազդան-Արաքսի կոլեկտորի ջրհավաքներ 20, 21, 22 իրենց չորացուցիչներով 11.816 •

- Արարատի մարզի Արազդայանի գլխավոր կոլեկտոր 11.803

- Արարատի մարզի Արազդայանի գլխավոր կոլեկտորի ջրհավաքներ 12, 13, 14, 15, 16 իրենց չորացուցիչներով 11.501

- Արարատի մարզի Արազդայանի գլխավոր կոլեկտորի ջրհավաքներ 8, 9, 10, 11 իրենց չորացուցիչներով 12.724

- Արարատի մարզի Արազդայանի գլխավոր կոլեկտորի ջրհավաքներ 7, 6, 6ա իրենց զորացուցիչներով 10.693

- Արարատի մարզի Արազդայանի գլխավոր կոլեկտորի ջրհավաքներ 1, 2 իրենց չորացուցիչներով 11.206

- Արարատի և Արմավիրի մարզերի կոլեկտոր 3 իր չորացուցիչներով 15.300

- Արմավիրի մարզի կոլեկտոր 3-ի ջրհավաք 9-ը իր չորացուցիչներով 13.700

- Արմավիրի մարզի կոլեկտոր Քուռու-Արաքսի ջրհավաք 1 իր չորացուցիչներով 12.100

- Արմավիրի մարզի կոլեկտոր Կոբու-Արտաշար իր չորացուցիչներով 15.100

- Արմավիրի մարզի կոլեկտոր 5 իր չորացուցիչներով 10.436

- Արմավիրի մարզի Մարգարայի և Արգավանդի կոլեկտորներ իրենց չորացուցիչներով 11.995

- Արմավիրի մարզի ջրհավաք 7 Էջմիածին-Ապագա ճանապարհին զուգահեռ իր չորացուցիչներով 11.196

–Շիրակի մարզի չորացման ցանց 11.600

- Լոռու մարզի չորացման ցանց 10.100

- Գեղարքունիքի մարզի չորացման ցանց 10.600

բ/ Շատրվանող հորատանցքերի վերանորոգում 12.56

գ/ 2002 թ. ընթացքում կատարվելիք դրենաժային ցանցերի վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում 3.00

դ/ Դրենաժային ցանցերի շահագործում, վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում, տեխնիկական վերահսկում և այլ աշխատանքներ 89.54

// ՀՀ քաղաքաշինության նախարարություն 150.00

Արթիկի ջրամբարի շինարարություն 150.00 ՊԲ-2001

/// ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 22.00

Նյուվադի, Լիճք, Տաշտուն համայնքներում արբանյակային ընդունիչ կայանների տեղադրում 22.00 ՊԲ-2001

IV ՀՀ արդարադատության նախարարություն 38.18

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքի հիմնանորոգում (սանհանգույցներ, վերելակ, ներքին հարդարում) և տարածքի ասֆալտապատում 38.18 Այլ աղբյուրներ

V ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 50.00

Վարչական օբյեկտների հիմնանորոգում, այդ թվում՝ 50.00 ՊԲ-2001

ա/ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Գ. Քոչարի 21ա հասցեում գտնվող վարչական շենքի հիմնանորոգում 50.00

VI ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 9.7021

Տարածքային մարմինների մասնաշենքերի հիմնանորոգում, այդ թվում՝ 9.7021 ՊԲ-2001

ա/ ՀՀ ԱՎԾ Գեղարքունիքի մարզային վարչության մասնաշենքի հիմնանորոգում, ք. Գավառ 1.2200

բ/ ՀՀ ԱՎԾ Կոտայքի մարզային վարչության մասնաշենքի հիմնանորոգում, ք. Հրազդան 8.4821

VII ՀՀ Երևանի քաղաքապետարան 27.20

Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակում 27.20 ՊԲ-2001

VIII ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 50.00

1 Բնակարանային շինար. ք. Վարդենիսում 28.00 ՊԲ-2001

2 Բնակարան. շինար. ք. Ճամբարակում 22.00 ՊԲ-2001

IX ՀՀ Սյունիքի մարզպետարան 24.70

1 Մեղրի, Ագարակ քաղաքների, Նյուվադի գյուղի քաղաքաշինական ծրագրերի փաստաթղթերի կազմում 6.00 ՊԲ-2001

2 Մեղրի, Ագարակ համայնքների համատիրություններին պետական աջակցություն, այդ թվում՝ 18.70 ՊԲ-2001

ա/ Մեղրի համայնքի բնակելի տների տանիքների վերանորոգում 9.50

բ/ Ագարակ համայնքի բնակելի տների տանիքների վերանորոգում 9.20

X ՀՀ Տավուշի մարզպետարան 16.00

1 Բնակարանների գնում (3 բնակարան) 9.00 ՊԲ-2001

2 Այրում գյուղի դպրոցի ամրացում 7.00 ՊԲ-2001

XI ՀՀ Լոռու մարզպետարան 11.00

Նախագծային աշխատանքներ, այդ թվում՝ 11.00 ՍՄ-2001

ա/ Ազնվաձորի դպրոց (նոր) 1.20

բ/ Վանաձորի N 18 գիշերօթիկ դպրոց (ամրացում) 1.80

գ/ Բնակելի տներ Սպիտակում N 10-14 (նոր) 2.80

դ/ Ստեփանավանի Ձախափնյա թ/մ N 39,40 բնակելի շենքեր (անավարտ) 2.60

ե/ Վանաձորի Տարոն-2 թ/մ ՔՇՀ-3 N 79,80,81 բնակելի շենքեր (անավարտ) 2.60

XII ՀՀ Շիրակի մարզպետարան 150.00

1 «Լինսի» հիմնադրամի «Աղետի Գոտի» ծրագրով իրականացվող ամրացվող բ/շ արտաքին ինժեներական ցանցեր և բարեկարգում 80.00 ՍՄ-2001

2 Վթարային շենքերի քանդում և վնասազերծում 30.00 ՍՄ-2001

3 Նախագծային աշխատանքներ 40.00 ՍՄ-2001

XIII Այլ աշխատանքներ**

ԸՆԴԱՄԵՆԸ 1,393.78

Ծանուցում`

1)* ՊԲ-2001` Հայաստանի Հանրապետության 2001 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին («Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդված):

ՍՄ-2001` 2001 թ. պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին («Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի «զ» կետ)

2)** Այլ աշխատանքները ներառում են «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն կենտրոնացված գնման ենթակա` սույն անվանացանկում չընդգրկված աշխատանքները:

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

մարտի 12-ի N 180 որոշմամբ

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

N ը\կ Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր Ի Ա Ն Վ Ա Ն ՈՒ Մ Ն Ե Ր Ը

1 2 3

/ Տրանսպորտային ծառայություններ, այդ թվում՝

1 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

2 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

II Կապի ծառայություններ, այդ թվում՝

1 ՓՈՍՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2 ԿԱՊԻ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, այդ թվում`

«Ինտերնետ» ցանցի սպասարկում

էլեկտրոնային փոստի (E-MAIL-ի) ծառայություններ

Հեռագրային կապի ծառայություններ

III Գույքի վարձակալություն, այդ թվում`

ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

IV Այլ ծառայություններ* այդ թվում՝

Տոհմաբուծության և սերմավորման կազմակերպում

Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում

Մշակութային միջոցառումների կազմակերպում

Սպորտային միջոցառումների կազմակերպում

Երիտասարդական ծրագրերի իրականացում

Հասարակական կարծիքի ուսումնասիրություն

Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացում

Բանկային սպասարկում

Շինարարության որակի տեխնիկական հսկողություն

Խորհրդատվական ծառայություններ

Արժեթղթերի բլանկների տպագրություն

Անձնագրերի բլանկների տպագրություն

Ամսագրերի տպագրություն

Գրքերի տպագրություն

*Ծանուցում`

Այլ ծառայությունները ներառում են նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն կենտրոնացված գնման ենթակա` սույն անվանացանկում չընդգրկված ծառայությունները:

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

մարտի 12-ի N 180 որոշմամբ

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

N Ը/կ Ա Պ Ր Ա Ն Ք Ն Ե Ր Ի Ա Ն Վ Ա Ն ՈՒ Մ Ն Ե Ր Ը

1 2 3

/ Թուղթ

1 Թուղթ գրելու, բարձր որակի, A4

2 Թուղթ տեխնիկական

3 Ստվարաթուղթ՝ բարձրորակ

4 Թուղթ՝ АЦПУ

5 Թուղթ՝ կավճապատ

6 Թուղթ ֆաքսի

7 Թուղթ՝ նշումների համար

8 Մոմաթուղթ /կալկա/

9 Զուգարանի թուղթ

10 Թուղթ՝ վատման

11 Անձեռոցիկ

// Հաշվառման գրքեր և մատյաններ

12 Մատյաններ

13 Վկայականի ձևեր

14 Ռեգիստրատոր

/// Տետրեր

15 Նոթատետր

IV Թղթապանակներ, կազմարարական նյութեր

16 Թղթապանակ

17 Բումվինիլ

18 Լիդերին

V Աշխատանքի կազմակերպման պարագաներ

19 Գրենական պիտույքներ

20 Գրիչ

21 Դակիչ

22 Գրենական պիտույքների հավաքածու

23 Սոսինձ

24 Ֆլոմաստեր

25 Օրացույց

26 Շտրիխ

27 Մարկեր

28 Արագակար

29 Հաշվիչ մեքենա

30 Ամրակալ

VI Ուսումնական, մասնագիտական գրականություն

31 Թերթեր և մասնագիտական գրականություն

32 Ուսումնամեթոդական գրականություն

33 Հարկային տեղեկատու

34 Ուսուցողական ծրագրեր (CD)

35 Գրականության բաժանորդագրություն

36 Գրքեր

VII Լուսանկարչական պարագաներ

37 Ֆոտոապարատ

38 Developer Konika

39 Pt kit Konika

VIII Շինանյութեր, ներկեր, ապակի, ծղնիներ

40 Խողովակ

41 Էմուլսիա

42 Պատուհանի ապակի

43 Փական դռան

44 Ֆաներա

45 Թիթեղ

46 Օլիֆ

47 Մանրահատակի լաք

48 Յուղաներկ

IX Ավտոտրանսպորտ և ավտոպահեստամասեր

49 Ավտոմեքենա մարդատար

50 Ավտոմեքենա բեռնատար

51 Բարձր անցողականության ավտոմեքենա

52 Հատուկ նշանակության ավտոմեքենա

53 Միկրոավտոբուս

54 Ավտոմեքենա-սառնարան ռեֆրիժերատոր / 1,5 տ բեռնատարողությամբ/

55 Արգելակման կալոդկա

56 Անվադող

57 Շարավոյ

58 Մարտկոց

59 Անտիֆրիզ

X Աուդիո-վիդեոտեխնիկա և ռադիոտեխնիկական պահեստամասեր

60 Ալեհավաքային ընդհանուր համակարգ

61 Էլեկտրական լամպ

62 Հեռուստացույց

63 Connect եռամիացուցիչներ

64 Տեսաերիզ

65 Տեսախցիկ

66 Տեսամագնիտոֆոն

67 Տեսաքարտ PCI 4 Mb

68 Ցանցային մալուխ /UTF Cabl, Lavel 5, 4 pair/

69 Մագնիտոֆոն

70 Հեռուստախցիկ

71 Կինոխցիկ

XI Համակարգչային օժանդակ սարքավորումներ

72 Լազերային սկավառակակիր CD-ROM-52x

73 Բազմացման մեքենա

74 Այլ համակարգչային սարքեր (Մոնիտոր (View Sonic) 21")

75 Պատճենահանման ապարատի ներկեր

76 Պատճենահանման ապարատի պահեստամաս, ներկեր

77 Համակարգչի ներկապնակ

78 Համակարգիչ

79 Անխափան սնուցման սարք /UPS-650-1200 Watt/

80 Fax modem

81 Ցանցի քարտ 10/100 Mbps,PCI

82 HP LazerJet 1100

83 HUB (12 port) 10/100Mbps

84 HUB (16 port) 10/100Mbps

85 Տպիչի քարթրիջ` սև-սպիտակ

86 Կոշտ սկավառակ (4.3gb–6.3 gb)

87 Ծրագրերի ձեռքբերում (Fine Reader 5)

88 Ծրագրերի ձեռքբերում (MS SQL Server 2000)

89 Ծրագրերի ձեռքբերում (Photoshop 6.0)

90 State

91 Swich 10/100 Multiport Rock-Mountable Repeater

92 Ներկանյութեր

93 Տոներներ

94 Օպերատիվ հիշող սարք՝ DMM 64 Mb

95 Օպերատիվ հիշող սարք՝ SMM EDO 32 Mb

96 Visual Studio

97 Մագնիսական կրիչ

98 Քարթրիջ

99 Մինի տպարան

XII Սանհիգիենիկ, լվացքի և մաքրող միջոցներ

100 Լվացքի միջոց

101 Կաուստիկ սոդա

102 Օճառ

103 Տնտեսական օճառ

104 Մաքրող մածուկ

105 Մաստիկա /հատակի քսուք/

XIII Վառելիք և քսայուղեր

106 Մազութ

107 Նավթ

108 Ածուխ

109 Բենզին

110 Դիզվառելանյութ

111 Քսայուղեր

112 Փայտ վառելու

113 Շարժիչի յուղ

XIV Քաղաքացիական հագուստ, կոշկեղեն, գուլպեղեն

114 Համազգեստ

115 Կոշիկ ամառային

116 Կոշիկ ձմեռային

117 Կոշիկ ձմեռային /կանացի/

118 Սպորտային կոստյում

XV Հատուկ նշանակության համազգեստ

119 Փրկարարական համազգեստ կոմպլեկտ

120 Հատուկ արտահագուստ

XVI 16 Փափուկ գույք, կտորեղեն, սպիտակեղեն

121 Գորգ

122 Սրբիչներ

123 Վարագույր

124 Տակաշոր ՝ նորածնի

125 Ծածկոց բրդյա

126 Սպիտակեղենի կոմպլեկտ

127 Ուղեգորգ

128 Ներքնակ

129 Դրոշակներ

130 Հուշանվերների տուփ

131 Բարձ

XVII Հացամթերք և հրուշակեղեն

132 Հաց ցորենի

133 Մակարոնեղեն

XVIII Բանջարեղեն

134 Կանաչեղեն

135 Կաղամբ

136 Գազար

137 Կարտոֆիլ

XIX Մսամթերք

138 Սիս

139 Պահածոներ

XX Զովացուցիչ ջրեր, ոգելից խմիչքներ

140 Ջերմուկ

141 Կոնյակ

142 Կոկա-կոլա

XXI Գրասենյակային և այլ կահույք

143 Բազկաթոռ

144 Գրասեղան

145 Գրապահարան

146 Աթոռ

147 Աթոռ գրասենյակային

148 Պահարան

149 Հագուստի պահարան

150 Համակարգչի սեղան

151 Սեղան

152 Սեղան փոքր

153 Սեղան ղեկավարի

154 Հեռուստացույցի սեղան .

155 Սեյֆ-չհրկիզվող պահարան

156 Խոլ

157 Կախիչ կանգնովի

158 Կահույք

159 Կահույք գրասենյակային

160 Կցասեղան

161 Ֆալկաբինետ (թղթապանակների պահարան)

162 Մետաղյա պահարան

163 Մահճակալ մեծերի

XXII Կենցաղային էլեկտրական սարքեր և կապի սարքավորումներ

164 էլեկտրական թեյնիկ

165 էլեկտրական հովհար

166 էլեկտրոնային կշեռք` (600կգ)

167 էլեկտրոնային կշեռք (60տ)

168 Ռադիո /համակարգ/

169 Սառնարան

170 Կոնդիցիոներ

171 Փոշեծծիչ

172 Ֆաքսի ապարատ

173 Հեռախոսի ապարատ

174 Բջջային հեռախոսի ապարատ

XXIII Հատուկ կայաններ և սարքեր, չափիչ սարքավորումներ

175 Հիդրոլոգիական փուչիկներ N 150

176 Հիդրոլոգիական պտտան

177 Հողմանկյունաչափ Մ-63

178 Օդերևութաբանական ջերմաչափ

179 Ռադիոզոնդ RS-80 կուտակիչով

180 Մամուլի հեռուստաստուդիայի համար սարքավորումներ

XXIV Սպորտային գույք, շարժական ակտիվության զարգացման պարագաներ և խաղալիքներ

181 Ըմբշամարտի գորգ

182 Ռինգ տախտակամածով

183 Ծանրաձող

184 Խաղալիք-ավտոմեքենաներ

185 Խաղալիք-կենդանիներ

186 Տիկնիկներ

XXV Դեղամիջոցներ և պատվաստանյութեր

187 Գ/Կ լեպտոսպիրոզի դեմ

188 Գյուղատնտեսական կենդանիների հակասիբիրախտային պատվաստանյութեր

189 Դաբաղի «Ասիա» տիպի

190 Պատվաստանյութեր փոխադրելու թերմոսներ /1-3 լ տարողությամբ/

191 Պատվաստանյութեր փոխադրելու ջերմաճամպրուկներ

192 Ոչխարների բրադզոտի. էնտերոտոկսեմիայի դեմ

193 Ոչխարների ծաղկի դեմ

194 Թունանյութեր պտղատու այգու վնասատուների պայքարի համար

195 Թունանյութեր կոլորադյան բզեզի դեմ

196 Թռչունների կեղծ ժանտախտի «H» շտամի դեմ

197 Հակադաբաղային դեղամիջոց

198 Լեյկոզի ախտորոշիչ

199 ԽԵԱ և ոչխարների խշխշան պալարի դեմ պատվաստուկ

200 ԽԵԱ, գոմեշների և ոչխարների պաստերելյոզի դեմ

201 Խոզերի ժանտախտի դեմ դեղամիջոց

202 Խոզերի կարմիր քամու դեմ դեղամիջոց

203 Ռոզ-Բենգալ հակածին գ/կ բրուցելոզի շիճուկաբանական հետազոտման համար

204 Սիբիրախտի շիճուկ-ախտորոշիչ

205 Կաթնասուն տուբերկուլին ԽԵԱՕ տուբերկուլյոզի ախտորոշիչ հակածին

206 Տավարի ժանտախտի դեմ դեղամիջոց

207 Մորեխների դեմ պայքարի թունանյութեր

208 Մկների դեմ պայքարի թունանյութեր

XXVI Այլ ապրանքներ*

*Ծանուցում`

Այլ ապրանքները ներառում են «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն կենտրոնացված գնման ենթակա` սույն անվանացանկում չընդգրկված ապրանքները:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։