Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 հունիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ --------

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

4 հունիսի 2013 թ.

ք. Երևան N 317-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները.

1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.

1.226 Սիրոկո դիմետոատ 400 խտացված էմուլսիա

1.227 Էնլիլ դիազինոն 600 խտացված էմուլսիա

1.228 Ալիոտ մալաթիոն 570 խտացված էմուլսիա

2) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.

8.125 Լազուրիտ մետրիբուզին 700 թրջվող փոշի

Ա. Բախչագուլյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։