Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2013 թվականի N 665-Ա

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենքի (հասցեն՝ Մոլդովական 70, N 1) և Շիրակի 2ա հասցեում գտնվող N 7 հանրակացարաններում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած բնակիչներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց հետո, վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` բնակիչների միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունիսի 28

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

մայիսի 23-ի N 665-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԵրԵՎան քաղաքի Նոր նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենքի (հասցեն՝ Մոլդովական 70, N 1) ԵՎ Շիրակի 2ա հասցեում գտնվող N 7 հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների

Ազգանունը, անունը, հայրանունը Անձնագրային տվյալները Սեփականա-շնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը Բնակարանի մակերեսը (քառ. մ) Սկզբնա-կան արժեքը (դրամ) Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող

Մարտիրոսովա Դիանա Յուրիի

Գևորգյան Գրետա Արթուրի

Գևորգյան Նարինա Արթուրի AG0431348, տրված` 26.02.2005 թ., 005-ի կողմից

AG0447125, տրված` 18.03.2005 թ., 005-ի կողմից

AH0269524, տրված՝ 31.10.2006 թ., 005-ի կողմից քաղ. Երևան, Նոր Նորք, ուս. ավան, մասնաշենք 1 (Մոլդովական 70, N 1), բն. 523 17.2 102701.2 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

Լալազարյան Իրինա Նիկոլայի AF0378389, տրված՝ 24.08.2001 թ., 003-ի կողմից քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարան, բն. 625 17.2 71104.8 սեփականության իրավունքով

Բաբախանյան Նոննա Ռաչիկի

Բաբախանյան Սերգեյ Համլետի AG0300582, տրված՝ 18.05.2004 թ., 027-ի կողմից

ծնված 2007 թ. քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարան, բն. 626 17.5 72345 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

Հարությունովա Ռիմա Սերգեյի AF0370435, տրված` 30.07.2001 թ., 003-ի կողմից քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարան,

բն. 704 17.2 71104.8 սեփականության իրավունքով

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։