Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով`
1) փաստաթղթային.
2) թեստավորման և հարցազրույցի միջոցով, իսկ վերադաս հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանումներում ծառայություն անցնողների համար նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով` ատեստավորման հանձնաժողովի սահմանած չափանիշներով և կարգով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-9.3-րդ մասերով.
«9.1. Այն հարկային ծառայողները, որոնք ծառայողական դրական բնութագրի և նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում վերապատրաստման (ուսուցման) արդյունքների ընդհանուր գումարով հավաքում են 80 և ավելի միավոր, ենթակա են փաստաթղթային ատեստավորման: Միավորների հաշվարկն իրականացվում է վերադաս հարկային մարմնի սահմանած կարգով:
9.2. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրի դրույթների շրջանակներում` հարկային ծառայողների գործնական կարողություններն ստուգելու նպատակով: Հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքի հիման վրա կայացնում է հետևյալ եզրակացություններից մեկը և փաստաթղթային ատեստավորումն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարին`
1) շնորհել ավելի բարձր դասային կամ հատուկ կոչում.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
3) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:
9.3. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն հարկային ծառայողները, որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն, կամ որոնց վերաբերյալ Հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 9.2-րդ մասի 3-րդ կետում նշված եզրակացությունը: Թեստերը հաստատում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է Հանձնաժողովը` սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:»: