Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հուլիսի 2013 թվականի N 706-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի դպրոցի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վարդաշեն գյուղի դպրոցի կառուցման աշխատանքների և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի 9 կիսակառույց բազմաբնակարան շենքի ավարտման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգի կիրառման միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հուլիսի 11

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 4-ի N 706-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

քանակը գումարը

(հազ. դրամ)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն -

Բաժին N 09 Խումբ N 06 Դաս N 01 Կրթությանը տրամադրվող

օժանդակ ծառայություններ -

1. Կրթական օբյեկտների հիմնանորոգում -

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ -

Բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական նորոգում ԲԸ դրամ (305.0)

ՀՀ Վայոց ձորի մարզի գ. Ելփինի դպրոցի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություն ԲԸԱՀ դրամ 1 305.0

2. Կրթական օբյեկտների շինարարություն -

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ -

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն ԲԸ դրամ (953.0)

ՀՀ Արարատի մարզի գ. Վարդաշենի դպրոցի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություն ԲԸԱՀ դրամ 1 953.0

Բաժին N 10 Խումբ N 06 Դաս N 01 Բնակարանային ապահովում -

1. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների

համար բնակարանային շինարարություն

-

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ -

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն ԲԸ դրամ (3,500.0)

ՀՀ Շիրակի մարզի ք. Մարալիկի 9 կիսակառույց բազմաբնակարան շենքի ավարտման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություն ԲԸԱՀ դրամ 1 3,500.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։