Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 913 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

20 մարտի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2001 թվականի N 210

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 913 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» N 913 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 19-ի N 119 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված ցանկը «3807 Փայտաձյութ. փայտաձյութից ստացված յուղեր. փայտի կրեոզոտ. մեթիլսպիրտ. նավթափայտային, բուսական կուպր. գարեջրագործական կուպր և բևեկնախեժի, խեժաթթուների կամ բուսական կուպրի հիմքի վրա ստացված համանման արգասիքներ» տողից հետո լրացնել հետևյալ տողերով`

380810 Ինսեկտիցիդներ

380820 Ֆունգիցիդներ

380830 Հերբիցիդներ

380840 Ախտահանիչ միջոցներ

380890 Ռոդենտիցիդներ և նեմատիցիդներ

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։