ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2013 թվականի N 233-Ա
2013 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` 2013 թվականին հայ մշակույթի, հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանների և նշանակալից իրադարձությունների նշումը նախապատրաստելու նպատակով`
1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողովներ և հաստատել դրանց անհատական կազմերը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Հոբելյանական հանձնաժողովներին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագրեր:
3. 2013 թվականին հոբելյանների նշման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը մշակութային միջոցառումների իրականացման համար նախատեսված հատկացումների հաշվին` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. մարտի 26
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2013 թ.
մարտի 26-ի N 233-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ 125-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Ս. Զաքարյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Մուրադյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ
Ս. Դավթյան - «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մազմանյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր
(համաձայնությամբ)
Կ. Վարդանյան - «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Ղազանչյան - «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Վ. Շահվերդյան - ռեժիսոր (համաձայնությամբ)
Հ. Հովհաննիսյան - թատերագետ (համաձայնությամբ)
Դ. Մուրադյան - թատերագետ և կինոգետ (համաձայնությամբ)
Վ. Գրիգորյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2013 թ.
մարտի 26-ի N 233-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ 125-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ս. Զաքարյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Մուրադյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ
Կ. Վարդանյան - «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Անանյան - «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Իսահակյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Մուրադյան - գրականագետ (համաձայնությամբ)
Վ. Թովմասյան - Լեռ Կամսարի թոռնուհին (համաձայնությամբ)
Ս. Գեղամյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ վարչապետի 2013 թ.
մարտի 26-ի N 233-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆԻ 125-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
(հանձնաժողովի նախագահ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ս. Զաքարյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Կրիվոպուսկով - «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Մուրադյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ
Կ. Վարդանյան - «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Անանյան - «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Իսահակյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Գեղամյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 4
ՀՀ վարչապետի 2013 թ.
մարտի 26-ի N 233-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա.Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ռ. Ջաղինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Ամիրխանյան - «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Շ. Շահինյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Աղասյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան - «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Տ. Մանսուրյան - կոմպոզիտոր (համաձայնությամբ)
Կ. Օրբելյան - կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (համաձայնությամբ)
Ա. Սարյան - երաժշտագետ (համաձայնությամբ)
Է. Թադևոսյան - ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական քառյակի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)
Ս. Նավասարդյան - ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ռ. Խառատյան - ՀՀ ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր (համաձայնությամբ)
Կ. Դուրգարյան - Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր (համաձայնությամբ)
Է. Թոփչյան - Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)
Ս. Սմբատյան - Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)
Ս. Ռոստոմյան - կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Կ. Հովհաննիսյան - «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Ռ. Սիրունյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Տեր-Հովակիմյան - «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 5
ՀՀ վարչապետի 2013 թ.
մարտի 26-ի N 233-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ռ. Ջաղինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մելքոնյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Վիրաբյան - «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Եսայան - «Հայաստանի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Դեմիրյան - «Ն. Ստեփանյանի անվան Երևանի N 71 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Ավետիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 6
ՀՀ վարչապետի 2013 թ.
մարտի 26-ի N 233-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Մովսիսյան - ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)
Վ. Դալլաքյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Բաղդասարյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Կ. Կարապետյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ս. Սարգսյան - ՀՀ ժողովրդական արտիստ (համաձայնությամբ)
Ռ. Թովմասյան - ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (համաձայնությամբ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Նալբանդյան - ՀՀ Լոռու մարզպետ
Ս. Զաքարյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Վիրաբյան - «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Երիցյան - «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Քոչինյան - Ա. Քոչինյանի եղբոր որդին (համաձայնությամբ)
(հավելվածը լրաց. 21.06.13 N 498-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան